18/03/2019 18:31
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման ոլորտի զարգացման հարցերը
Կաթ վերամշակողներն այսուհետ կարող են օգտվել մթերման վարկերից, լիզինգով սարքավորումներ ձեռք բերել, մշակվել է կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել կաթ վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ոլորտի զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀԱԱՀ պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր.որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու աճին։ Կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ պետությունը, բիզնեսը և արտադրողները պետք է նույն լեզվով խոսեն»,-ողջունելով ներկաներին՝ մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։