18/03/2019 14:41
Նոր Զելանդիան զենքի շրջանառման օրենքը կխստացնի
Նոր Զելանդիայի կառավարությունը որոշել է վերանայել երկրում զենքի շրջանառությունը կանոնակարգող ազգային օրենսդրությունը, հայտնում է The New Zeland Herald թերթը` հղում անելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին։
Ըստ նրա՝ «որոշումն այն մասին, որ օրենքը կվերանայվի և կխստացվի, արդեն ընդունվել է կառավարության կողմից»։ Օրինագիծը կհրապարակվի տասն օրից։
Արդեռնը նաև նշել է, որ երկրի օրենսդրությունում կատարվելիք փոփոխությունների հիմնական կետերը կհնչեցվեն գալիք շաբաթվա ընթացքում, բայց դրանց անհրաժեշտությունը չպետք է կասկածի տեղիք տա Քրայսթչերչի ահաբեկչություններից հետո: