18/03/2019 16:39
Սի Ցզինպինը պետական այցով կգտնվի Իտալիայում, Ֆրանսիայում և Մոնակոյում
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մարտի 21-ից մինչև 26-ը պետական այցով կգտնվի Իտալիայում, Ֆրանսիայում և Մոնակոյում, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդի հրավերով ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը մարտի 21-ից մինչև 26-ը պետական այցով կգտնվի այս երեք երկրներում», - ասված է դիվանագետի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ԱԳՆ-ի կայքում:
Պետական այցերի հետ կապված այլ մանրամասներ չեն նշվում: