19/03/2019 10:43
Վենեսուելան հայտնել է ԱՄՆ-ում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուցչությունները գրավելու մասին
Վենեսուելայի կառավարությունը երկուշաբթի հայտնել է Միացյալ նահանգներում ընդդիմության կողմից դիվանագիտական ներկայացուչությունները գրավելու մասին:
«Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը միջազգային հանրակացությանը հայտնում է, որ ԱՄՆ-ում իր դիվանագիտական ներկայացուցչությունները գրավել են այն մարդիկ, ովքեր վայելում են Միացյալ Նահանգների կառավարության հրապարակային աջակցությունը և գործում են որպես նրա գործակալներ»,- ասված է երկրի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պաշտոնական Կարակասը Վաշինգտոնից պահանջել է կատարել այն իրավական հանձնառությունները, որոնք այդ շենքերի գրավումը դադարեցնելու միջոցներն են: