19/03/2019 12:23
Արտակ Զեյնալյանը չի տիրապետում՝ կառավարությունում օպտիմալացման հետևանքով որքան աշխատող կկրճատվի
«Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենքում կատարված փոփոխությունները առաջիկայում կուղարկվեն Ազգային ժողով՝ քննարկման, ընդունման, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Հարցին, թե որոշվե՞լ է՝ որքան աշխատող է կրճատվելու, Զեյնալյանը պատասխանեց, որ այս պահին որևէ թվային տվյալի ինքը չի տիրապետում։
Օրինագծով ներկայիս 17 նախարարության փոխարեն 12 նախարարություն է լինելու՝
1.աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8)պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը
«Կկրճատվեն այն աշխատողները, որոնց գործառույթները կրկնվում են։ Այն գործառույթները, որոնք իրականացրել են նախարարությունները, այդ գործառույթները մնալու են և դրանցով պետք է զբաղվեն մարդիկ, կատարեն աշխատանք», - նշեց Զեյնալյանը։
Նախարարը, սակայն, չհստակեցրեց՝ որ բաժինները կամ վարչություններն են կրկնվող գործառույթներ իրականացնողները։