19/03/2019 12:00
Վենեսուելայի բանակի գեներալներից մեկը Գուայդոյին երկրի նախագահ է ճանաչել
Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն երկուշաբթի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ: Համապատասխան հայտարարությունը նա արել է NTN24 հեռուստաալիքի հետ կայացած հարցազրույցի ժամանակ:
«1987 թվականին ես երդում տվեցի պաշտպանելու հայրենիքը և նրա համար տալու կյանքս: Սակայն այդ երդումը չէր նշանակում պաշտպանել անձեռնահաս և կոռումպացված կառավարություն: Անշուշտ, ես Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ եմ ճանաչում», - ասել է նա:
Ռոտոնդարոն երկրի զինված ուժերին էլ է կոչ արել «վարվելու հենց այդ կերպ»: «Ես դավաճան չեմ, ես միշտ նվիրված եմ իմ հայրենիքին»,- հավելել Է նա: Նշվում է, որ ներկայում գեներալը գտնվում է Կոլումբիայի տարածքում, որի իշխանություններից նա ապաստանի տրամադրում է խնդրել: