19/03/2019 15:07
Մենք գիտենք, որ մամուլի դեմ հետապնդուներ չի կարելի անել. Նիկոլ Փաշինյան
Մենք գիտենք, որ մամուլի ազատությանը չի կարելի կպնել, մամուլի դեմ հետապնդուներ չի կարելի անել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանում լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ձևավորվի կառավարությունից անկախ: Ինչո՞ւ դա չենք անում բյուջեով, որովհետև եթե բյուջեով անենք, դա կնշանակի, որ մենք այդ ֆինանսական լծակներով ուզում ենք կանտրոլի տակ դնել լրատվամիջոցներին», - ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում մամուլի ազատության հետ կապված որևէ պրոբլեմ չի լինելու և հակամամուլային գործողություններ չեն արվելու:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպե՞ս կարելի է պայքարել ֆեյք լուրեր տարածող լրատվամիջոցների դեմ՝ Փաշինյանն ասաց.
«Մամուլին ազատությունը ես չեմ տվել, ՀՀ սահմանադրությունն է տվել, գուցե նաև հեղափոխությունը նոր հնարավորություն է ստեծել: Վերահսկողության մասին դուք կարող եք մտածել, ընթերցողը կարող է մտածել»: