19/03/2019 10:33
Կալիֆոռնիայում ձերբակալել են Պերուի նախկին նախագահին
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ձերբակալել են Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ գործակալության՝ Տոլեդոն ձերբակալվել է Սան Մաթեո օկրուգի ռեստորաններից մեկում արբեցողության համար:
Տոլեդոն Պերույում հետախուզման մեջ է կոռուպցիայի համար:
Նա իր ձերբակալությունն անվանել է «պայմանավորվածություն»՝ իր քաղաքական հակառակորդների կողմից: