19/03/2019 14:06
Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետությունում մարտի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում մարտի 19-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ: Մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: