19/03/2019 11:20
ԱՄՆ-ում մոլեգնող հեղեղումների հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել
Ամերիկյան Նեբրասկա և Այովա նահանգներում մոլեգնող հեղեղումների հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ հեղեղումներն առաջացել են 16 գետի վարարման հետևանքով: Այժմ ավելի քան 870 մարդ գտնվում է ժամանակավոր ապաստարաններում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 55-րդ ստորաբաժանման հրամանատար գնդապետ Մայքլ Մանիոնը հայտնել է, որ Նեբրասկայի նահանգում գտնվող «Օֆֆատ» ավիաբազան նույնպես ջրասույզ է եղել: Հեղեղման հետևանքով տարհանվել է 20 շենք: