19/03/2019 17:19
Մենք նախատեսում ենք մանսարդների կառուցում, որպեսզի այս խայտաբղետ իրավիճակը չլինի. քաղաքապետ
Մենք նախատեսում ենք մանսարդների կառուցում, որպեսզի այս խայտաբղետ իրավիճակը չլինի, ավագանու այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սա կլինի շատ գեղեցիկ։ Փարիզի օրինակը հենց այնպես չեմ բերել։ Քաղաքը շատ է գեղեցկանում, լուծում ենք հինգերորդ ճակատի և ֆինանսների հարցը, որ տանիքները վերանորոգելու համար այդքան գումարներ չենք ներդնելու։ Իհարկե, մանսարդները պետք է բոլոր նորմերին համապատասխան լինեն, նաև՝ անվտանգության հարցերով», - ասաց Հայկ Մարությանը։