20/03/2019 12:22
Ղազախստանում առաջարկել են վերանվանել մայրաքաղաքը Նազարբաևի անունով
Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է վերանվանել հանրապետության մայրաքաղաք Աստանան Նուրսուլթանի՝ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին:
«Կարծում եմ, անհրաժեշտ է հավերժացնել մեր մեծ ժամանակակցի`Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը: Մեր մայրաքաղաքը պետք է կրի նախագահի անունը և կոչվի Նուրսուլթան», - ասաց Տոկաևը:
Նա նաև առաջարկել է հանրապետության մայրաքաղաքում Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պատվին կանգնեցնել հուշարձան:
«Անհրաժեշտ եմ համարում Նուրսուլթան Նազարբաևի անունով կոչել շրջանային բոլոր քաղաքների կենտրոնական փոխոցները», - հավելել է Ղազախստանի նախագահը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեքշաբթի հայտարարել է, որ մարտի 20-ից կդադարեցնի իր լիազորությունները, իսկ իր ժամկետի մնացած ժամանակահատվածում երկիրը կղեկավարի Տոկաևը: Ղազախստանում նախագահի ընտրությունները նախատեսված են 2020 թվականին: