20/03/2019 11:34
«Եթե նա մեզ լսի, հաստատ կմնանք նույն հպարտ քաղաքացիները». Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում
Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները վաղ առավոտից շարունակում են բողոքի ակցիան ՀՀ կառավարության դիմաց։
Նրանք պահանջում են հիմնավորումներ` պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ:
«Մենք համարում ենք, որ վարչապետին սխալ խորհուրդներ են տվել ու եթե նա մեզ լսի, հաստատ կմնանք նույն հպարտ քաղաքացիները», - լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Հանդիպո՜ւմ, վարչապե՜տ» վանկարկումներով նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։
Հիշեցնենք, որ գրավատների համար ներկայիս 100 000 դրամ պետտուրքի փոխարեն նախատեսվում է սահմանել 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ: