20/03/2019 13:48
Ավստրալիայի վարչապետը Էրդողանի հայտարարության պատճառով Թուրքիայի դեսպանին կկանչի
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է Թուրքիայի դեսպանին կանչելու մտադրության մասին, քանի որ վիրավորական է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը նա կատարել էր Նոր Զելանդիայում մզկիթներում իրագործված ահաբեկչություններից հետո:
«Ես, բնականաբար, անչափ վիրավորական մեկնաբանություն եմ համարում և այսօր կկանչեմ թուրք դեսպանին՝ հանդիպում անցկացնելու և այս հարցերը քննելու համար», - հայտարարել է նա ավստրալական ABC հեռուստաալիքին:
Ավելի վաղ թուրք առաջնորդը հայտարարել էր, որ Թուրքիայում ավստրալացիները, որոնք հակամուսուլմանական հայացքներ ունեն, կկրկնեն իրենց նախնիների ճակատագիրը, որոնք Գալիպոլիի (Չանաքալեի) ճակատամարտից հետո Թուրքիայի տարածքը լքեցին «դագաղներում»: