20/03/2019 13:29
Նազարբաևի կարծիքը գերակա է լինելու ռազմավարական որոշումներ ընդունելիս. Տոկաև
Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն պաշտոնամուտից հետո հայտարարել է, որ երկրի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Նազարբաևի կարծիքը գերակա նշանակություն է ունենալու երկրի համար ռազմավարական բնույթի որոշումներ ընդունելիս, հայտնում է РИА Новости-ն:
«Էլբասիի հեղինակավոր կարծիքը առանձնահատուկ, կարելի է ասել՝ գերակա նշանակություն է ունենալու ռազմավարական բնույթի որոշումներ մշակելիս և ընդունելիս», - նշել է Տոկաևը:
Նա նաև ընդգծել է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենքների համաձայն, «Նուրսուլթան Աբիշևի Նազարբաևը միակ ու ցկյանս Էլբասին, ժողովրդի հայրն է մնում մեր երկրում»: