Վարազդատ Կարապետյանի ընտանիքին պատկանող սեփականությունն էլ կբռնագանձվի՞

21/03/2019 19:53

Վարազդատ Կարապետյանի ընտանիքին պատկանող սեփականությունն էլ կբռնագանձվի՞


Մարտի 19-ին կայացած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործնական քայլեր են իրականացվելու ժամանակին օտարված հողերը վերադարձնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել օլիգարխներին՝ «վերադարձնել կողոպտվածը»:

«Մենք քաղաքավարի խնդրեցինք, նրանք մերժեցին: Շատ լավ: Մենք մանրամասն ծանոթացել ենք հանգամանքներին և արդեն քրեական գործեր են հարուցված: Անկասկած կապացուցվի, որ չարաշահումներ են տեղի ունեցել», - ասուլիսում հայտարարել էր վարչապետը։

Թեմայի շրջանակներում նախօրեին հարցազրույց է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։ Կարծիք հայտնելով օտարված հողերն ինքնակամ վերադարձնելու մասին՝ նա, մասնավորապես, հայտարարել է. «Եթե մի քանի օրինակ ունենանք ինքնակամ վերադարձնելու կամ ոչ ինքնակամ վերադարձնելու, կարծում եմ, որ գործընթացը կգնա, և մարդիկ կհասկանան, որ ինքնակամ չվերադարձնելու դեպքում բռնի վերադարձի տարբերակները կքննարկվեն։ Այսինքն՝ կարծում եմ, որ այո՛, եթե մենք ունենանք օրինակներ, մենք դրանից հետո ինքնակամ վերադարձի դեպքեր շատ կունենանք»։

Վերը նշված երկու հայտարարություններում էլ սպառնալիքի պակաս չի զգացվում։ Վարչապետը վստահ է, որ գործ հարուցելու դեպքում չարաշահումներն «անկասկած կապացուցվեն», իսկ նրա նախկին խորհրդական ու ներկայիս խորհրդարանական Վարազդատ Կարապետյանն էլ վստահեցնում է, որ կքննարկեն «բռնի վերադարձի տարբերակները»։

Հայաստանում սեփականաշնորհման գործընթացն առհասարակ և հատկապես արտադրական ձեռնարկությունների ու հողի, ինչպես նաև պետական գույքի օտարման գործընթացներն արդար որակել չի կարելի։ Բոլորին է հայտնի՝ օրվա պաշտոնյան իր լիազորություններից բխող արտոնությունները, որպես կանոն, ծառայեցրել է սեփական կապիտալը մեծացնելու գործին։ Եվ կապիտալի չափն էլ պայմանավորված է եղել զբաղեցրած դիրքով. դատավորի վարորդն աճուրդից մեքենա է գնել, թաղապետը համայնքապատկան հողը վարձակալել է 99 տարով, նախարարը մի ամբողջ վարչական շենք է սեփականաշնորհել և այլն։ Օգտվել են բոլորը։ Ով՝ ինչպես կարողացել է։ Քիչ չեն նաև պաշտոնյաները, ովքեր հաջողացրել են իրենցով անել մի ամբողջ սար կամ ձոր։ Հասկանալի է, որ եթե խնդիր դրվի հետ վերադարձնել այդ ամենը, այն էլ՝ իրավապահների ներգրավմամբ, որևէ դժվարություն չկա։ Չէ՞որ դատարաններն այլևս զանգերով չեն վճիռ կայացնում։ Բայց սա վտանգավոր ճանապարհ է։ Այն պարզ պատճառով, որ ստիպված ենք լինելու անվերջ հետ գնալ ու կասկածի տակ առնել յուրաքանչյուրի սեփականության իրավունքը։

Չի բացառվում, իհարկե, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Վարազդատ Կարապետյանը պնդեն, որ իրենց հրապարակային հայտարարությունները ոչ մի սպառնալիք էլ չեն պարունակում և իրենք ընդամենը կոչ են արել ինքնակամ վերադարձնել «կողոպտածը»։ Չի բացառվում։ Այս դեպքում սակայն մի առաջարկ է հասունանում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Վարազդատ Կարապետյանն ինքը ինքնակամ հանձնման առաջնեկ դառնա ու իր օրինակով ճիշտ վարքագծի ուղենիշ սահմանի։

Սևանա լճի ափին՝ Չկալովկա համայնքի տարածքում, գործում է «Բաշինջաղյան» հյուրատուն-թեյարանը։ Այն բավականին հարմարավետ ու ճաշակով կառուցված զբոսաշրջային կենտրոն է, որ աստիճանաբար գրավում է Հայաստան ու հատկապես Սևան այցելող զբոսաշրջիկներին։

Հյուրատուն-թեյարանը կառուցել և շահագործում է «Ծովածոց» ՍՊԸ-ն, որն ըստ ՀՀ պետռեգիստրի տվյալների, պատկանում է Ազատ Կարապետյանին։ Վերջինս թեև ընկերությունը գրանցել է 18 տարի առաջ՝ 2001-ի փետրվարին, սակայն գրավիչ բիզնես գործունեությունը մեկնարկել է ընդամենը վերջերս՝ 3-4 տարի առաջ։ Հատկանշական է, որ Ազատ Կարապետյանին պատկանող բիզնեսը սկսել է ծաղկել ճիշտ այն ժամանակ, երբ որդիներից մեկը՝ Երվանդը, զբաղեցնում էր Չկալովկայի գյուղապետի, իսկ մյուսը՝ Վարազդատը, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ Չկալովկայի ափին գյուղական տուրիզմի կենտրոն կարող էր կառուցել յուրաքանչյուր միջին չկալովկացի, սակայն փաստն այն է, որ դա հաջողվել է միայն Ազատ Կարապետյանին, ում մրցակցային առավելություններն, ի դեմս պաշտոնյա որդիների, ուղղակի ցցուն են։

Հասկանալի է, որ ընթացակարգային առումով որևէ խնդիր չկա։ Ըստ ամենայնի՝ համայնքապատկան հողի վարձակալությունն էլ, քաղաքաշինական ու բնապահպանական փորձաքննությունն էլ, ծրագրի իրագործման բիզնես-պլանն էլ, կենտրոնի կառուցապատումն էլ ֆորմալ առումով իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Բայց մենք ապրում ենք Հայաստանում և հասկանում ենք՝ ինչպես են գործում մեխանիզմները։ Եվ եթե մի օր իշխանափոխություն լինի, և նոր իշխանությունները որոշեն առաջնորդվել Վարազդատ Կարապետյանի մտածողությամբ, նրանք անպայման կհայտնաբերեն, որ օրինակ՝ հողի վարձակալության աճուրդը կազմակերպվել է նորմերի խախտմամբ, իսկ Սևանի ափին կատարված շինարարությունը կոպտորեն խախտում է սահմանված նորմերը։ Իհարկե, սեփականատերը կպնդի, որ հիմնական շինությունները գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից վերև (ինչպես օրենքն է պահանջում), բայց օրվա դատախազին ոչինչ չի խանգարի պատրաստել մի փորձաքննության եզրակացություն, որով ցույց կտա, որ արհեստական հողալցման միջոցով լճի ափամերձ հատվածի բարձրությունը հասցվել է 1905 մետրի։ Կարևորը՝ կամքը լինի։

Հատկանշական է, որ Վարազդատ Կարապետյանի եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը, ով մինչ այդ առանց որևէ խոչընդոտի ընտրվում էր Չկալովկայի գյուղապետ, 2016-ին աշնանը պարտվել է համայնքի ղեկավարի ընտրություններում։ Իսկ դրանից երկու-երեք ամիս առաջ «Ծովածոց» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարությունից շինարարություն անելու թույլտվություններ է ստացել։ Դատելով ամենայնից՝ չկալովկացիները պարզապես մերժել են նրան՝ գյուղատակի հողերը սեփականացնելու պատճառով։

Իսկ թե ինչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը «Բաշինջաղյան» թեյարանի հետ, կարելի է հարցնել չկալովկացիներին։ Նրանցից անկեղծներն անպայման կպատմեն, որ գաղափարի հեղինակն ու շինաշխատանքներին հետևողը հենց նա է եղել։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:41 Լիբիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 220-ի Այսօր, 14:28 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ Այսօր, 14:21 Եգիպտոսում այցելությունների համար բացվել է 3500-ամյա դամբարան Այսօր, 14:06 Չինական անապատում մարսիական բազա է հայտնվել Այսօր, 13:55 Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել Այսօր, 13:41 Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը Այսօր, 13:39 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Այսօր, 13:23 Դավիթը իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին Այսօր, 13:14 Նավթի գները շարունակում են աճել Այսօր, 13:01 Մասսիմիլիանո Ալեգրի. Կրիշտիանու Ռոնալդուն Յուվենտուսի ապագան է Այսօր, 12:46 Մեքսիկայում խնջույքի ժամանակ կրակոցների հետևանքով մահացել է 13 մարդ Այսօր, 12:40 Քիմ Քարդաշյանը խոսել է իրավաբան դառնալու որոշման մասին Այսօր, 12:38 Ոստիկանները բացահայտել են Մերձավան գյուղում կատարված գողության փորձը Այսօր, 12:35 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Այսօր, 12:29 Մանկատան սաների այցը՝ «Pawsitive» շների կացարան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Ղազախստանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ավելի քան 10 մարդ Այսօր, 12:00 Ինքնասպանություն գործած Պերուի նախկին նախագահը հետմահու գրություն է թողել Այսօր, 11:51 Պորոշենկոն ու Զելենսկին ծնկի են իջել Այսօր, 11:42 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար Այսօր, 11:29 Կոչ ենք անում լրատվամիջոցներին առավել մեծ պատասխանատվության զգացումով մոտենալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ հրապարակումներին Այսօր, 11:21 Հայ-ռուսական հարաբերությունները պետք է նմանվեն ԱՄՆ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակին Այսօր, 11:13 Apple-ը թույլ չի տա ավտոմեքենա առևանգել Այսօր, 10:50 Հնդկաստանում գնացքը ռելսերից դուրս է եկել, 13 մարդ տուժել է Այսօր, 10:39 Վորոնեժում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ում 4 մարդ է մահացել Այսօր, 10:22 Վթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. կան տուժածներ Այսօր, 10:17 Մելբուռնում գիշերային ակումբի հարևանությամբ հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Այսօր, 10:13 «Ժողովուրդ». Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը դեռևս չեն վճարվել Այսօր, 10:05 «Փաստ». «Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ Այսօր, 10:03 «168 Ժամ». Եթե Սանասարյանը ճիշտ է, ստացվում է՝ հետհեղափոխական Հայաստանում հարուցված բոլոր քրործերն էլ կարող են շինծու լինել Այսօր, 10:01 «Հրապարակ». Փոխնախարարների միջև գզվռտոց է սկսել Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից Այսօր, 09:56 «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում Այսօր, 09:55 «Ժամանակ». Վարչապետ Փաշինյանն այնքան էլ շահագրգռված չէ Սանասարյանի գործին հանրային մեծ հնչեղություն տալով Այսօր, 09:54 «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է Այսօր, 09:54 «Հրապարակ». «Շաքար» հարաբերություններ են ձևավորվել Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչ Հակոբյանի և Ալեքսանյանի քրոջ որդիների միջև Այսօր, 09:51 «Ժամանակ». Իշխանությունները մոռացե՞լ են Ցեղասպանության հերթական՝ 104-րդ տարելիցի մասին Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Ինչպես կարձագանքի ԲԴԽ-ն Վճռաբեկի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախարարի գրությանը 19/04/2019 19:41 Instagram-ը կարող է հրաժարվել լայքերից 19/04/2019 19:29 Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը 19/04/2019 19:23 ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը համագործակցության շատ արդյունավետ հարթակ է. Արարատ Միրզոյան 19/04/2019 19:10 Ուելբեկը Մակրոնից Պատվավոր լեգիոնի շքանշան է ստացել 19/04/2019 19:01 Սպիտակ արջը լողալով հասել է Կամչատկա 19/04/2019 18:54 Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ջազ համերգ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 19/04/2019 18:46 Բորդոյում բռնկած հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել 19/04/2019 18:38 Երևանում գողացված քարտով գումար է կանխիկացվել (Տեսանյութ) 19/04/2019 18:29 Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը 19/04/2019 18:17 Ծերացման գլխավոր պատճառը բացահայտվել է 19/04/2019 18:15 Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը. հայտարարել է Լուկաշենկոն 19/04/2019 18:06 Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ 19/04/2019 17:56 Ոստիկանությունը պարզում է Երևանում հնչած կրակոցների մանրամասները 19/04/2019 17:51 Նոտր Դամի նման հսկաների՝ անգամ հիմնահատակ կործանման դեպքում, դարերը դեռ կաղաղակեն նրանց մասին. Ֆրանսահայոց թեմի Փարիզի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ 19/04/2019 17:37 Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել 19/04/2019 17:29 Կրակոցներ Երևանում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը» 19/04/2019 17:12 Արմավիրի մարզի թիվ 1 ավագ դպրոցի թիմը հաղթել է ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում (Լուսանկարներ) 19/04/2019 17:03 Դավիթ Սանասարյանը դիտավորությամբ չէր կարող վնաս պատճառել. ԱԺ պատգամավոր (Տեսանյութ) 19/04/2019 17:00 Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել նրա աշխատավայր թափանցած օձերի պատճառով 19/04/2019 16:53 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/04/2019 16:46 Դուք համարվում եք Իգնատի Առաքելյանի մարդը, ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում. Արման Բաբաջանյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ) 19/04/2019 16:39 ԱԱԾ-ն կառավարողն այս Սահմանադրությամբ վարչապետն է, ԱԱԾ պետին մեղադրելով՝ պահանջները սխալ տեղ են ուղղվում. Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին (Տեսանյութ) 19/04/2019 16:36 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ 19/04/2019 16:34 Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է 19/04/2019 16:27 Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճել է Նոտր Դամի հրդեհից հետո 19/04/2019 16:20 Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին 19/04/2019 16:15 Արցախում 10 տարեկան երեխա է սպանվել. Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 18-ամյա եղբայրը 19/04/2019 16:14 Ատամնաբույժը ցանկացել է հեռախոս, լիցքավորիչ և ականջակալ փոխանցել դատապարտյալին 19/04/2019 16:11 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1000-ից ավելի փախստական 19/04/2019 16:05 Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 19/04/2019 15:59 Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը 19/04/2019 15:46 Դուք հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Անի Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ) 19/04/2019 15:38 Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում սպասվում է ձյուն 19/04/2019 15:36 Թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբայրը 30 տարվա բանտարկության է դատապարտվել 19/04/2019 15:27 Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 19/04/2019 15:19 Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար (Տեսանյութ) 19/04/2019 15:01 ՌԴ ԱԳՆ. Մյուլլերի զեկույցում ընտրություններին Մոսկվայի «միջամտության» ոչ մի ապացույց չկա 19/04/2019 14:42 ՀԱՀ-ում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցում տեղի ունեցած փլուզումից 19/04/2019 14:31 Թբիլիսիում բանկ են թալանել 19/04/2019 14:23 Սևանի հարկայինի պետը, նրա տեղակալն ու տեսուչն ազատ են արձակվել գրավի կիրառման արդյունքում 19/04/2019 14:19 Կենդանիներին հավկիթ են նվիրել (Տեսանյութ) 19/04/2019 14:15 Կարեն Կարապետյանը ընկե՞լ էր Ծառուկյանի հետևից. Գագիկ Ծառուկյանը հիշել է նախկին վարչապետի տարիները (Տեսանյութ) 19/04/2019 14:15 ԵԼ-ի կիսաեզրափակչում «Արսենալը» խաղալու է «Վալենսիայի» հետ, իսկ «Չելսին»՝ «Այնտրախտի» 19/04/2019 14:09 Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը. Կարապետյան 19/04/2019 14:01 Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում (Տեսանյութ) 19/04/2019 13:58 Բելգիան Facebook-ի միջոցով նվազեցնելու է փախստականների թիվը 19/04/2019 13:53 Բոլորն օրենքի առաջ պետք է պատասխան տան. ԱԻ նախարարը` Դավիթ Սանասարյանի մասին 19/04/2019 13:50 Մյուլլերի զեկույցը դարձել է բեսթսելեր 19/04/2019 13:43 «Ապագա չունեցող օրենք է». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին ցեմենտի ներմուծմանը պետական տուրք կիրառելու առաջարկին 19/04/2019 13:39 Հյուսիսային Իռլանդիայում հրաձգության զոհը լրագրող էր 19/04/2019 13:31 Ռուբեն Հայրապետյանն աջակցել է Արցախին. կարծում եմ՝ նա կօգնի նաև այսուհետ. նախարար 19/04/2019 13:31 Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում 19/04/2019 13:27 Արցախում անցկացվելիք CONIFA «Euro cup 2019» ֆուտբոլային առաջնությունը լավ հնարավորություն է աշխարհին ցույց տալու իրական Արցախը. Նարինե Աղաբալյան 19/04/2019 13:20 Եթե ցեմենտի գործարանը 200 հազար դոլարով է ձեռք բերվել, նվեր կտամ հայտարարողին, եթե չէ, թող պատասխան տա իր հայտարարության համար. Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին 19/04/2019 13:16 Հայկ Գևորգյանը առաջարկում է «Արարատ ցեմենտի» գործարանում աուդիտ անցկացնել 19/04/2019 13:10 Դաչիչ. Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ 19/04/2019 13:01 Մարուքյանը ցեմենտի հարցի շուրջ շահերի բախում է նկատել խորհրդարանում և խոստանում է անուններ հրապարակել 19/04/2019 12:54 Փարիզում արգելել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Նոտր Դամի շրջանում 19/04/2019 12:46 Արգենտինայում կանանց հանդեպ փողոցային ոտնձգությունը հանցագործություն է դարձել 19/04/2019 12:41 Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասներ է հայտնել (Տեսանյութ) 19/04/2019 12:38 Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին. Հայկ Կոնջորյան 19/04/2019 12:30 Տոկիոյում աղբատար ավտոմեքենան ՃՏՊ-ից հետո մխրճվել է ամբոխի մեջ 19/04/2019 12:22 Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել. Լենա Նազարյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը