21/03/2019 13:04
Արտոնություն՝ «Եվրոստան-ույուտ»-ին. կստեղծվի 40 նոր աշխատատեղ
Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Եվրոստան-ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 միլիոն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով: