21/03/2019 10:51
Իսրայելի բանակը կրակ է բացել Բեթղեհեմում քարեր նետած պաղեստինցիների ուղղությամբ
Իսրայելի բանակը մարտի 21-ի գիշերը կրակ է բացել Բեթղեհեմում՝ Հորդանան գետի արևմտյան ափին իրենց վրա քարեր նետած պաղեստինցիների ուղղությամբ: Մի քանի մարդ վիրավորվել է:
Ինչպես հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ սկսվել է միջադեպի քննություն:
«Գիշերը դիրքերում գտնվող հրեա զինվորականը նկատել է, որ պաղեստինցիները քարեր են նետում իսրայելցիների ավտոմեքենաների վրա: Ի պատասխան նա կրակ է բացել իր մոտ առկա զենքով: Մի քանի պաղեստինցի վիրավորվել է», - նշվում է հաղորդագրության մեջ: