21/03/2019 16:44
Եթե խանութում ՀԴՄ տպելու հաճախականությունը ժամը մեկ է, ուրեմն խնդիր կա, կասկածելի է. ՊԵԿ նախագահ
2018 թվականի ընթացքում, անցած տարիների համեմատ, փոփոխվել է ստվերի դեմ պայքարի վարչարարության գործիքակազմը, այդ մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում բյուջեի կատրողականի ներկայացման ժամանակ հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան։
«Եթե նախկինում ավելի շատ կոշտ գործիքակազմ է կիրառվել, ապա 2018-ի երկրորդ կեսից գերակայել է վերլուծական գործիքակազմը։ Օրինակ՝ ՀԴՄ-երի կանոնների պահպանումն ստուգելու հարցում ավելի շատ մոնիտորինգային կենտոնի հնարավորություններն են օգտագործվել, երբ նոր սերնդի ՀԴՄ-երը օն-լայն ռեժիմով կապված են մեր սերվերի հետ, հատուկ մեր մոնիտորինգային կենտրոնի աշխատակիցները նայում են ՀԴՄ-երի վարքագիծը իրական կյանքում ու ոլորտային ուսումնասիրություններ են իրականացնում», - ներկայացրեց ՊԵԿ նախագհը։
Ավելի պատկերավոր, Անանյանը օրինակ բերեց՝ եթե սննդամթերք մանրածախ վաճառք իրականացնող խանութում ՀԴՄ տպելու հաճախականությունը ժամը մեկ է, ուրեմն խնդիր կա, կասկածելի է։ ՊԵԿ նախագահի խոսքով, նման վարքագիծ հայտնաբերելու դեպքում մոնիտորինգային կենտրոնը հարկ վճարողին ծանուցում է կասկածելի երևույթի մասին։ Երրորդ ծանուցումից հետո նոր միայն փորձ է արվում հսկիչ գնման միջոցով պարզել՝ կա արդյոք ռիսկ տնտեսվարող սուբյեկտի մոտ։