Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա սողոսկում է ամեն ոլորտ. Վահե Հովհաննիսյան

21/03/2019 13:52

Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա սողոսկում է ամեն ոլորտ. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հաղորդագրություն է տարածել. ներկայացնում ենք այն ստորև՝                        

«Մեծ անորոշության տագնապը

Մաս 1
Մեր իրականության բոլորիս հայտնի  մարտահրավերներին  ավելացել է նորը` անորոշությունը։ Սա առայժմ հիբրիդային մարտահրավեր է, բայց ունի բոլոր հնարավորությունները ամենասուրը դառնալու։ Այն նկատելիորեն բյուրեղանում է։  Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա և սողոսկում է ամեն գյուղ ու քաղաք, ամեն տուն ու հիմնարկ, ամեն ոլորտ։ 

«Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու»  տիպի հարցերն են հայաստանյան  օրակարգը ձևավորում։ Նրանք դարձել են արդեն մեր կենցաղը։ Իսկ դա նշանակում է, որ շատ լուրջ ջանքեր են պետք է լինելու՝ երկրում մթնոլորտը փոխելու համար։ Այդ ջանքերը պահանջվելու են բոլորից՝ իշխանություններից  և պետության հանդեպ  պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած կառույցից կամ անհատից։
Չկարողացանք ցրել անորոշությունը, չկարողացանք կասեցնել դրա ուժեղացումը, հերթական  քայլերով խորացրեցինք այն, հանրային կյանք չբերեցինք կանխատեսելիության հեռանկարը,  ուրեմն  մեզ սպասում են նոր անկայության փուլեր, ցնցումներ, և էլի անհասկանալի հեռանկար։

Անորոշության  գործոնները

Կան թեմաներ, որոնց՝ իշխանության կողմից արծարծումը,  ոչ գրագետ մատուցումը անորոշության հսկայական լիցքեր են ուղարկում հասարակությանը։ Բերեմ մի քանի օրինակ.

1. Երբ  իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման» մասին, իշխանությունը պարզապես չի պատկերացնում, թե հենց հաջորդ պահից բիզնեսը և խոշոր սեփականատերերը ինչ են զգում, ինչ են մտածում, ինչ են որոշում և ինչ են անում։ Իսկ նրանք որոշում են՝ սպասել, ներդրում չանել, կապիտալը թաքցնել, կապիտալը երկրից հանել։ Յուրաքանչյուր խոշոր կապիտալի շուրջ միշտ աշխատում են հարյուրավոր միջին ու մանր բիզնեսներ, միջին ու մանր կարողությունների տեր ընտանիքներ և անորոշության ալիքը շատ արագ փոխանցվում է նաև նրանց։ Պետք չէ թերագնահատել ո՛չ իշխանության խոսքը, ո՛չ էլ՝ կապիտալի ընկալունակությունը։ Եվ եթե իշխանությանը թվում է, թե ինքը հերթական հեղափոխական լոզունգն է հայտարարում, ապա ռեալ բիզնեսը դա ընկալում է լրիվ այլ կերպ և պատասխանում է համարժեք՝ սպասում է կամ արտահոսում։

2. Հաջորդ օրինակը. երբ իշխանությունից անընդհատ լսվում է կրճատումների և օպտիմալացումների թեման, իսկ մերձիշխանական խոսողները, իրար հերթ չտալով, եթերից եթեր տիրաժավորում են այն, իբր՝ շատ լավ բան են անում, ապա ցանկացած պետծառայողի ընտանիքում տիրում է համարժեք մթնոլորտ՝ ու՞մ կկրճատեն, ե՞րբ, բա ինչպե՞ս ենք ապրելու, բա երեխաների վարձերը, բա մյուսը... Հայաստանը փոքր երկիր  է, երբ ասում ես՝ լուծարում եմ, փակում եմ, կրճատում եմ կամ կրճատելու եմ տասը հազար, 30 տոկոս և այլն, մյուս կողմից էլ ասում ես՝ հետ եմ վերցնելու, նվիրելու եք, խլելու եմ և այլն, դա արդեն առնչվում է հարյուր հազարարվոր մարդկանց, այսինքն՝ ձևավորում է անորոշության ակնհայտ մթնոլորտ։

3. Անորոշության հաջորդ խոշոր աղբյուրը շատ հարցերի շուրջ իշխանության մոտ տեսակետների բացակայությունն է։ Որքան հստակ եղավ իշխանության տեսակետը հարցերի լայն շրջանակների վերաբերյալ, այնքան կանխատեսելիության աստիճանը հասարակության կյանքում մեծ կլինի։ Սոլիդ իշխանությունը ստանում  է նման մթնոլորտ երկրում։ Իսկ տեսակետների անհստակության, սոցցանցային կառավարման  և ամբոխահաճության (հանրությունը մեզնից ակնկալում է, հանրությունը մեզնից պահանջում է...) պայմաններում ձևավորվում են անորոշ սպասումներ, ինչը պարալիզացնում է առաջընթացը։

4. Կա ավելի վտանգավոր օրինակ՝ պատերազմի և խաղաղության սիրողական մեկնաբանությունը։ Ոչինչ ավելի չի քայքայում պետության հիմքերը, չի խեղդում առաջընթացը, որքան կաբինետային հերոսների հռետորաբանությունը։ Ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ, առավել ևս՝ պատերազմ տեսած ժողովուրդները։ Պատերազմի հավանականությունը պետք է լինի հնարավորինս նվազագույն, և դրան պետք է միտված լինի պետական միտքը։ Պատերազմը զոհեր են, ավերածություններ, արտագաղթ։ Եվ էժան ռեյտինգին ուղղված ցանկացած նման կոչ խտացնում է անորոշության ամպը։ Պատերազմին պատրաստվում են գրագետ, անաղմուկ աշխատանքով և ոչ թե՝ իրական պատերազմ չտեսածների՝ Բաքուն գրավելու դատարկ կոչերով։ Ի դեպ, նույնքան վտանգավոր է նաև խաղաղության սխալ մատուցումը։ Չգիտես ինչու խաղաղությունը ներկայացվում է որպես պարտության, միակողմանի զիջումների արդյունք, ինչն ամենևին այդպես չէ։ Սա առանձին քննարկման առարկա է, որը կանենք առաջիկայում։

Անորոշության պատճառները

Թեև իշխանության փոփոխությունից անցել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ, բայց ձևավորված անորոշությունն ունի հստակ  նախապատմություն։ Թվում էր, թե նոր իշխանությանը հենց իր հաջողության համար բոլորից շատ էր պետք՝ երկրում ունենալ որոշակիություն և կանխատեսելիություն։ Թե՛ իշխանության շահը, թե՛ պետության շահը պահանջում են կայունություն և կանխատեսելիություն։  Վստահ եմ, որ նոր իշխանությունները սա շատ լավ հասկանում են և ձգտել ու ձգտում են դրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ ստացանք այսօրվա անորոշության վիճակը։ Շատ կարևոր է՝ հասկանալ պատճառները, որ գտնենք բանալին՝ ուղղելու, սրբագրելու և երկիրը նոր պոզիտիվ հուն վերադարձնելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ, որոնք հիմքն են դրել հետագա տրամադրությունների։ 

Սխալ առաջին. ազատ  քվեարկություն, բայց՝ անբովանդակ ընտրություններ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններն այդքան արագ անցկացնելը ամենահիմնական սխալներից մեկն էր։ Դրա արդյունքում մենք իրոք ստացանք ազատ քվեարկություն։ Բայց՝ միայն այդքանը։ Եթե սա իսկապես հեղափոխություն էր, ապա այն արժանի էր ավելի լուրջ բովանդակության։ Այն պետք է լիներ նոր գաղափարների, նոր ծրագրերի մրցակցություն։ Եվ պետությունը կլիներ լրիվ այլ տրամադրությունների մեջ։ Կլիներ փոփոխությունների, լավ ու ավելի լավ գաղափարների մրցակցության տիրույթում։ Հապշտապ ընտրությամբ մենք մեր  փոփոխությունների հնարավորությունը զրկեցինք գաղափարներից։

Սխալ երկրորդ. մարտի 1-ի թեմայի  նման ընթացքը
Մարտի 1-ի թեման կար, և այն շրջանցել հնարավոր չէր։ Այն ուներ տարբեր մոտեցումների և լուծումների հնարավորություն։ Հապճեպ, առանց հաշվարկելու, իշխանությունը ընտրեց ՀՔԾ հորինած իրականության մեջ պարփակվելու մոդելը։ Նշանակվեցին մեղավորներ, բավարարվեցին որոշակի շրջանակների զգացմունքային ապրումները։ Մի քանի շաբաթ իշխանության լինելուց հետո հայտարարվեց, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է։ Այդքանը։ Իսկ լայն հանրությունն ուղղակի օտարացավ այդ թեմայից։ Այնինչ խնդիրը բոլորովին այլ պետք է լիներ՝ զսպվածություն, մարտի 2-ի բանալին, համերաշխության ու համակողմանի հետևությունների։ Մենք գնացինք վստահություն չներշնչող  քրեական գործերի ու անվերջ դատերի ճանապարհով, որը ոչ մի հանգրվանի չի բերելու։

Սխալ երրորդ. ընդհատվեց ղարաբաղյան խնդրի ինստիտուցիոնալ շղթան
Նոր իշխանությանը ոչինչ չպետք է խանգարեր՝ Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումներ և շփումներ ունենալ խնդրին տիրապետող՝ նախորդ իշխանությունների հետ։ Դա պիտի արվեր ճիշտ ժամանակին՝ իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո։ Սա էր պահանջում պետության շահը։ Ղարաբաղի խնդիրը որևէ իշխանության սեփականությունը չէ. սա ազգային անվտանգության խնդիր է, սա խաղաղության և պատերազմի խնդիր է, և խնդրի ինստիտուցիոնալ շղթայի անընդհատությունը ուղղակի պետության շահն էր պահանջում։ Դա Հայաստանը կդասեր լուրջ պետությունների մակարդակին։ Սա կբերեր, ի դեպ, նոր իշխանության հեղինակության աճին՝ ի հաշիվ լրջության։ Գոնե մի ուղղությամբ երկրում կլիներ այլ մթնոլորտ։ Փոխարենն ընտրվեց միտինգում նախորդներին մեղադրելու տարբերակը։ Եվ արդյունքում՝ մենք ստացանք պատերազմի թեմայի սրացում, ինչը կարևոր շտրիխ է՝ համընդհանուր վտանգավոր անորոշության մեջ։
Ինչու՞ է կարևոր սխալների նշումը. որովհետև որքան էլ ցավոտ են դրանք, դեռևս պահպանվում է դրանց շտկման որոշակի ռեսուրս։ Պետք է լուրջ մտածել այս ուղղությամբ, քանի դեռ չենք մոտեցել անդառնալիության սահմանին։

Ընթացիկ սխալներ
Այս դասակարգման մեջ են մտնում մերձիշխանական շրջանակներից անընդհատ հնչող՝ լավ չմտածված (կամ՝ ուղղակի չմտածված) գաղափարները, որոնք  հաճելի են հասարակ լսարանին, բայց վտանգավոր են ու խորը անորոշության են մատնում հասարակության էֆեկտիվ հատվածին (այդ թեմաներից մի քանիսը վերը նկարագրվել են)։ Հետևաբար՝ իշխանությունը շատ զգույշ պետք է լինի իր ձևակերպումների մեջ։ Կա տպավորություն, որ իշխանությունը չի գիտակցում իշխանության խոսքի գինը։  Իսկ իշխանությունից դուրս դեռևս չի ձևավորվում հեղինակավոր խոսքի բևեռը, իսկ հնչող կարծիքները, որքան էլ՝ հաճախ մտածված ու գրագետ, դեռևս չունեն հասարակությանը սթափեցնելու համար անհրաժեշտ ազդեցիկությունը:

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ» 

(շարունակելի)»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը