21/03/2019 14:47
Քաբուլում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Քաբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորներինը՝ 23-ի, հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և 14 վիրավորի մասին:
Տեղական ԶԼՄ-ները հինգշաբթի հայտնել էին Քաբուլի Կարտ-ե Սախի շրջանում տեղի ունեցած պայթյունի մասին, որտեղ մարդիկ սկսել էին հավաքվել գարնան գալն ու նոր տարին՝ Նովրուզը, տոնելու համար: Ականատեսների խոսքով՝ պայթյունը կարող էր կապված լինել հրթիռակոծման հետ: Պաժվակ գործակալությունն, իր հերթին, հայտնել է շրջանի վրա արձակված երեք հրթիռի մասին: