21/03/2019 12:58
ԿԺԴՀ-ի միջուկային հրաձգարանում երկրաշարժ է գրանցվել
ԿԺԴՀ-ի Համգյոն Պուկտո նահանգի Փհունգերի գավառում տեղակայված միջուկային հրաձգարանից 1 կմ հեռավորությամբ 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Հարավային Կորեայի Օդերեւութաբանական գործակալությունը:
«2,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 04:41-ին Կիլչժու քաղաքից 41 կմ հյուսիս-արևմուտք և գրեթե 1 կմ հեռավորությամբ այն վայրից, որտեղ անցկացվել է վերջին՝ վեցերորդ ստորգետնյա միջուկային փորձարկումը Փհունգերի հրաձգարանում», - նշված է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:
Տատանումները բնական ծագում ունեն և չեն եղել ատոմային ռումբի նոր փորձարկման հետևանք: