
22/03/2019 19:00
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին
Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև:
Ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թմրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, ակաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Չափացանց կարևոր ու արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, ինչի շնորհիվ հայտնաբերվում են հետախուզվողներ, իսկ անցած տարի նաև հետախուզվողը Արաբական Միացյալ Էմիրություններից արտահանձնվել է Հայաստան:
Մուհամմադ ԱլԶաաբին շնորհակալույթուն է հայտնել ջերմ ընդունելության համար և համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնել:
Մատնանշվել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներ, խոսվել է Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների մասին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: