22/03/2019 14:32
«Վառված են». Ուրցաձորի գյուղապետը պնդում է՝ բողոքող բնակիչներին ուղղորդում են
Այսօր վաղ առավոտից Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց. վերջիններս պնդում են, որ համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինաբար է ընտրվել։
Aysor.am-ի հետ զրույցում Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, թե կարծում է, որ բնակիչներին ուղղորդում են։
«Ես իրենց կամքին ո՞նց բռնանամ։ Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկն ուղղորդում է, իրենք էլ «վառված են», անձնական բաներ են մեջբերում, թող ապացուցեն, որ մեկին մի հատ գրիչ եմ տվել, մի հատիկ «պապիրոս», ոչ թե մի պաչկա», - ասաց Ուրցաձորի գյուղապետը։
Հարցին՝ եթե ակցիաները շարունակական բնույթ կրեն, հնարավո՞ր է՝ կրկին հրաժարական տա, Ռաֆիկ Անդրեասյանը պատասխանեց. «Ո՛չ, ես սկզբունքներ ունեմ, որ չեմ խախտի, ես չեմ հիասթափեցնի իմ ընտրողներին, ես գործ ունեմ անելու»։
Դիտարկմանը՝ ի՞նչ է կարծում՝ ո՞վ է ժողովրդին ուղղորդում, Ուրցաձորի համայնքապետը պատասխանեց. «Դե, ԺՊ կար (նկատի ունի ժամանակավոր պաշտոնակատար՝ Aysor.am), ՉՊ կար, խառը էլի, որ ուշադիր նայեք, կտեսնեք՝ ով կարա ուղղորդի»։