22/03/2019 16:48
Չափազանց կարևոր որոշում, չափազանց կարևոր սփոփանք. վարչապետը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր որոշման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր է համարում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշումը՝ հատուցել նաև 2008 - 2014 թվականներին տեղի ունեցած դեպքերի համար։
«1000 դրամների հիմնադրամը ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Սա չափազանց կարևոր որոշում է, չափազանց կարևոր սփոփանք՝ բոլորիս համար», - Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը։