22/03/2019 12:16
Սևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 42-ամյա բնակչի դին
Մարտի 22-ին, ժամը 09։47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խաղաղության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Գ. Բ.-ի (ծնված 1977 թ․) դին: