22/03/2019 12:20
Ամեն բան չէ, որի մասին պետք է խոսել. Վանեցյանը՝ ՀՀ-ում օտարերկյա գործակալներին բացահայտելու մասին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, թե ամեն բան չէ, որի մասին կարելի է խոսել։
Այսպես նա արձագանքեց Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ չպետք է թույլ տալ, որպեսզի «Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
«Այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը։ Մենք ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, նաև իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն և կապեր ունեցող անձինք բացահայտվեն», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Վանեցյանը։