22/03/2019 13:19
Տուսկը նախազգուշացրել է բրիտանացի պատգամավորներին
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որոնք հրաժարվում են հաստատել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագիրը (Brexit), նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում:
Այս հայտարարությունը Տուսկն արել է՝ ավարտելով Brexit-ի շուրջը Եվրամիության գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը։
Լրագրողները Տուսկին հիշեցրել են նրա՝ սուր բանավեճ հարուցած այն թվիթը, թե «դժոխքում հատուկ տեղ Է պատրաստված նրանց համար, ովքեր Մեծ Բրիտանիան մղել են առանց պլանի Brexit-ի»:
«Հարկ կա արդյոք այդ հրավերը տարածել այն պատգամավորների վրա, որոնք հրաժարվում են հաստատել Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը», - հնչել է Եվրախորհրդի ղեկավարին ուղղված հարցը:
Տուսկը պատասխանել է. «Հռոմի պապի խոսքի համաձայն՝ դժոխքը դեռ դատարկ է, այնպես որ այնտեղ դեռ շատ տեղ կա»։