22/03/2019 11:11
Հավաքվեք, դուրս եկեք. Քաղաքապետը կոչ է անում ակտիվ մասնակցել վաղվա շաբաթօրյակին
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։
Մինչ նիստի մեկնարկը, քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ վաղը կայանալիք համապետական շաբաթօրյակին։
«Վաղը մեծ շաբաթօրյակ է մեզ սպասվում։ Հուսով եմ, որ կմաքրենք եղած պրոբլեմները, նաև ամեն օր ուշադիր կլինենք, որ պրոբլմները չենք ավելացնի մեր քաղաքում», - ասաց նա։
Նա նշեց, որ շաբաթօրյակի մեկնարկը կտրվի ժամը 10։00-ից։
«Հավաքվեք, դուրս եկեք, ակտիվ մասնացեք, ես ամբողջ ընտանիքով դուրս եմ գալու, սկսելու եմ մեր բակի տարածքներից, այնուհետև կլինեմ հանրային այլ վայրերում», - նշեց Հայկ Մարությանը։