22/03/2019 13:29
Չինաստանում 640 մարդ է տուժել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից
Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները, որտեղ հինգշաբթի պայթյուն է որոտացել քիմիական գործարանում, ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածի։ Այս մասին տեղական իշխանությունների ներկայացուցիչները ուրբաթ հայտնել է մամուլի ասուլիսում, որին մասնակցել է Յանչենի քաղաքագլուխ Ցաո Լուբաոն:
Նա նշել է, որ պայթյունի զոհ է դարձել 44 մարդ, 32 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, ևս 58 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: