23/03/2019 11:59
Եթե «Սանիթեքի» հետ ուղղակի խզենք պայմանագիրը, քաղաքը մեծ տուգանքներ կվճարի. քաղաքապետ (Տեսանյութ)
Երևան քաղաքի մաքրությունը 12 տարվա պայմանագրով տրված է «Սանիթեքին»։ Պայմանագրի ավարտին դեռ 7 տարի կա, այնպես որ հարցն իրավական դաշտում է, այսօր համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Որպեսզի երկրորդ օպերատոր ներգրավենք, այս մեկի հետ պետք է խզենք պայմանագիրը։ Եթե ուղղակի խզենք, քաղաքը մեծ տուգանքներ կվճարի։ Սա պրոցես է, որը պետք է բերի պայմանագրի խզմանը, պրոցեսն ընթացի մեջ է։ «Սանիթեքի» աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար։ Սա բազմիցս եմ ասել», - ասաց Հայկ Մարությանը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահը, ընկերությունից խոստացել են, որ կուղղվեն և կսկեն նորմալ աշխատել։