Էրիկ Օհանյանն արձագանքում է կառավարության նիստում քննարկված արևելյան մարտարվեստներին վերաբերող հարցին

25/03/2019 19:34

Էրիկ Օհանյանն արձագանքում է կառավարության նիստում քննարկված արևելյան մարտարվեստներին վերաբերող հարցին


Կառավարության նիստին այսօր սպորտի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն անդրադառնալով սպորտդպրոցների թեմային, ասաց, թե կարատեների և արևելյան մարտարվեստների խմբակները, ոչ հասկանալի մարզաձևերի ֆեդերացիաները խանգարում են ֆիզիկական կուլտուրային։

«250-ից ավելի ֆեդերացիա կա։ Նախ՝ կրթություն չունեն։ Եթե մի ամիս պարապել են որևէ ոճով, չի նշանակում, որ պետք է ֆեդերացիա բացեն, գործունեություն ծավալեն։ Կրթության և գիտության նախարարության հետ այս հարցը կլուծենք ավելի հեշտ և արագ», - նշեց Գաբրիել Ղազարյանը։

Արևելյան մարտարվեստների խնդրին վերաբերող թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց արևելյան մարտարվեստների մարզիչ Էրիկ Օհանյանի հետ։

«Շատ լավ է, որ վերջապես անդրադարձել են մեզ», - ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ ինքը տարիներ շարունակ խոսում է այս թեմայի մասին, բարձրացնում խնդիրը. «Մենք երեխաների, դաստիարակչության և առողջության հետ գործ ունենք։ Սա առևտուր չի, տնտեսական ապրանք չի, որ վաճառենք»։

Էրիկ Օհանյանն ասում է՝ դեռ տարիներ առաջ դիմել է Գաբրիել Ղազարյանին, ով այդ ժամանակ եղել է փոխնախարար, նույնիսկ ծրագիր ուղարկել, սակայն այն այդպես էլ մնացել է անարձագանք։

Օհանյանը կողմ է այս հարցին անդրադառնալուն, ավելին, կողմ է նաև, որ ուղղակի չանդրադառնան ու անցնեն, այլ խնդրին իսկապես լուծում տան։

«Մոտ 350 գրանցված ֆեդերացիաներ կան հասարակական կազմակերպության անվան տակ, բայց որևէ մեկը չի հետևում, թե դրանցից որն իրավունք ունի մարզումներ իրականացնելու։

Ես, օրինակ, ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ուսումնասիրել եմ 12 մարտարվեստ, իմ նման շատերը կան, բայց ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով տեղում դոփում են, և այդ ֆեդերացիաները չեն աճում։ Բայց մեկ ուրիշը կարող է «գալստուկ» կապելով, ուժային կառույցների կամ խորհրդարանի հետ կապ ունենալով գնա Վրաստան, Վրաստանի «Փեթակից» երկու մեդալ առնի, գցի երեխայի վզին ու ասի, թե մենք հաղթանակ ենք տանում», - ասաց ֆեդերացիայի նախագահը։

Մինչդեռ, ըստ Էրիկ Օհանյանի, ամեն ինչ պետք է լինի կարգուկանոնով, պարբերաբար ստուգումներ իրականացվեն ֆեդերացիաներում, որակավորում տան՝ հաջորդ տարվա ընթացքում նորից գործունեություն ծավալելու համար, ինչպես արվում են այլ երկրներում։

«Այստեղ լրիվ այլ կերպ է. ՀԿ են բացում, կնիք ունենում և ինչ ուզում՝ անում։ Դա սխալ է։ Սխալ պարապելու հետևանքով երեխաները կարող են առողջական խնդիրներ ունենալ, որը կարող է ամբողջ կյանքում նրան վնասել, իսկ ո՞վ է դրա պատասխանը տալու։ Մանրուքներ կան, որոնց պետք է լուրջ անդրադառնալ», - ասաց Օհանյանը։

Այս ամենի լուծումը կա, ասում է մարզիչը՝ նշելով, որ ճիշտ կլինի, եթե սպորտկոմիտեն ունենա արևելյան մարտարվեստներին վերաբերող բաժին, որն էլ կհամախմբի բոլոր ֆեդերացիաներն ու ակումբները, կհետևի նրանց օրինականությանը, կսերտիֆիկացվի սպորտկոմիտեի կողմից։

«Եթե կհետաքրքրի նախարարությանը, ես իմ առաջարկը կանեմ։ Սպորտկոմիտեում պետք է արևելյան մարտարվեստների բաժին լինի, որտեղից էլ մարտարվեստներին կտրվի սերտիֆիկատ։ Իմ կարծիքով՝ ֆեդերացիա կոչվելու իրավունք ունի այն կազմակերպությունը, որն ամենաքիչը 5 մասնաճյուղ ունի, 5 մասնաճյուղ ունենալու դեպքում կարող է կոչվել ֆեդերացիա, չունենալու դեպքում պետք է կոչվի ակումբ, որը պետք է աշխատի համապատասխան ոճերի ֆեդերացիաների հետ։ Եթե ակումբ ես կոչվում, իրավունք չունես ֆեդերացիայի գլխից ցատկելու։ Եթե ակումբներով միանան, սպարտկոմիտեն ավելի ուժեղ կլինի»։

Ֆեդերացիաներն, ըստ Օհանյանի, բացի մասնաճյուղեր ունենալուց, պետք է նաև կանոնադրություն ունենան, որը պետք է քննարկվի սպորտկոմիտեում.

«Կիմանոներ, քննություններ չպետք է վաճառեն ծնողների վրա, որ տարեվերջում էլ երեխան միայն լավ «կիա» գոռա ու վերջ։ Այնինչ, շատ ֆեդերացիաներ կան, օրինակ Դավիթ Աթանեսյանի (Այկիկենդո կարատե), Անդրանիկ Հակոբյանի (Կիոկուշին կարատե) գլխավորած ֆեդերացիաները, այդպիսի բաներ, գիտեմ, որ չեն անում»,-ասաց Էրիկ Օհանյանը։

Մարզչի խոսքով՝ մանրուքներ կան, որոնց կարելի է լուծում տալ ու սեպտեմբերից ունենալ մեծ բազա։

«Կարելի է նույնիսկ ամսվա մեջ մի օր մարզիչներին ուղարկել տարբեր դպրոցներ, որտեղ իրենց մասնագիտական դասերը կտան։ Դա և՛ իրենց համար է գովազդ, և՛ երեխաները ֆիզիկապես կուժեղանան, և՛ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչին կօգնեն։ Կոնկրետ մարտարվեստներից տարբեր էլեմենտներ կսովորեն, դա օգտակար կլինի բոլոր կողմերին էլ։ Հայաստանում կան այնպիսի ֆեդերացիաներ, որոնք բավական մեծ աշխատանք են կատարում, սակայն երբեք իրենց կատարած աշխատանքի համար շնորհակալագիր չեն ստանում սպորտկոմիտեի կողմից, օրինակ՝ «Ջիու-ջի ցու» ֆեդերացիան։

Մարդիկ ճարտարագիտական ինստիտուտն ավարտում են, գալիս են մեզ հավասար ուզում են մարզիչ դառնալ, դա ճի՞շտ է։ Հայաստանում կան բավարար քանակի ֆեդերացիաներ, որոնք կարող են և ունեն իմ նշած պահանջները, և դրանք նաև բավարար են, որպեսզի մեր 3 միլիոնանոց բնակչությանը սպասարկեն», - ասաց Էրիկ Օհանյանը։

Եթե իր առաջարկները հաշվի առնեն և թույլ տան այդ ամենը համակարգել, Էրիկ Օհանյանն ասում է, որ մեծ պատասխանատվությամբ կվերցի այդ գործը.

«Կարծում եմ, որ սա ձեռնտու կլինի բոլորին, քանի որ սա կազմակերպելու է սպորտկոմիտեն, ոչ թե Էրիկ Օհանյանը», - ասաց Օհանյանը։

Վերջում Էրիկ Օհանյանն ընդգծեց՝ իր ասածը բոլորովին չի վերաբերում իր ղեկավարած ֆեդերացիային կամ անձամբ իրեն, կարող է այդ ամենը բոլորիովին այլ անձ համակարգել.

«Փաստն այն է, որ այս ծրագիրը վաղ թե ուշ պետք է արվի: Արևելյան մարտարվեստների բաժինը ճիշտ համակարգելու դեպքում, կարող է ինքն իրեն մեծ բյուջե բերել սպորտկոմիտե և ծառայել հենց արևելյան մարտարվեստները զարգացնելու նպատակով»։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/06/2019 23:42 Իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Քոչարյանը համարում է Փաշինյանի վրեժխնդրության և դրսից ճնշման հետևանք 24/06/2019 22:48 Թբիլիսիում ձերբակալված Մինաս Մինասյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել 24/06/2019 21:24 Սահմանադրության դիտավորյալ խեղաթյուրումը չափազանց վտանգավոր քայլ է. ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան 24/06/2019 21:00 Կամչատկայի Շիվելուչ հրաբուխն արտանետել է 4000 մետր բարձրությամբ մոխրի սյուն 24/06/2019 20:45 Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջաններում շոգի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված 24/06/2019 20:36 «Բարսելոնան» չի նախատեսում գնել Դանի Ալվեսին 24/06/2019 20:27 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1500-ից ավելի փախստական 24/06/2019 20:14 «Իմ կիսատ թողած երգը». Երկարատև դադարից հետո դերասան Վարդան Պետրոսյանը երևանյան բեմ կբարձրանա 24/06/2019 20:08 Իրանի նախագահի խորհրդականը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը 24/06/2019 19:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է սպաների՝ իրենց ընտանիքներով 24/06/2019 19:53 «Ռոսսելխոզնադզոռն» ուժեղացրել է Հայաստանից ձկան մատակարարման վերահսկողությունը 24/06/2019 19:46 Կապանի անտառտնտեսության համար նախատեսված գումարով ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի համար ավտոմեքենա է գնվել 24/06/2019 19:39 Ընդդիմադիր Իմամօղլուն կարող է չսահմանափակվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնով. թուրքագետ 24/06/2019 19:29 Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն աչք է փակում Վրաստանում ազգայնականների վայրագությունների վրա 24/06/2019 19:19 Շեշտվել է լրատվամիջոցների դերը Հայաստանում գինու մշակույթի զարգացման և տարածման հարցում 24/06/2019 19:10 Վարչապետի հայտարարությունները ոչ թե պատասխանում են հարցերի, այլ նոր հարցերի առիթ են տալիս. Վերլուծաբան 24/06/2019 19:07 Զելենսկին դուրս է մնացել G20 գագաթնաժողովից 24/06/2019 19:04 «Լոռեցի Սաքոն» և «Մարո» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները նվիրված են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին 24/06/2019 18:58 Իսպանիայում մզկիթի մոտ հրաձգություն է տեղի ունեցել 24/06/2019 18:42 «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս (Տեսանյութ) 24/06/2019 18:24 Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին 24/06/2019 18:05 Սա մանկապարտեզ չի, խնդրում եմ մի լքեք դահլիճը. Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Լևոն Յոլյանին 24/06/2019 17:49 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան (Տեսանյութ) 24/06/2019 17:26 «Բացահայտիր ողջ ներուժը». American Express Gold 24/06/2019 17:16 Երկնքում իրար է բախվել Գերմանիայի ԶՈՒ երկու կործանիչ 24/06/2019 17:12 Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 24/06/2019 17:03 Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում հունիսի 25-ին գազ չի լինի 24/06/2019 16:49 Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) 24/06/2019 16:38 Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները 24/06/2019 16:30 Մանկավարժականում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. մոտ 60 ուսանող և աշխատակից տարհանվել է 24/06/2019 16:24 Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ 24/06/2019 16:20 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ «TRAFIGURA» ընկերության գլխավոր տնօրենը 24/06/2019 16:18 Մենք նախաձեռնում ենք սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված աշխատանքներ. Նարեկ Մալյան (Տեսանյութ) 24/06/2019 16:07 Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ 24/06/2019 16:00 Ինչո՞ւ է պետական միջոցների աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին. Արման Բաբաջանյանը «պերսոնա նոն գրատա» հայտարարեց Լևոն Յոլյանին (Տեսանյութ) 24/06/2019 15:42 Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել 24/06/2019 15:31 «Իմ քայլը» խմբակցությունը ձախողել է կառավարության նախաձեռնությունը 24/06/2019 15:09 Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպել են խորհրդի անդամներին 24/06/2019 15:05 Իվանիշվիլիի հայտարարությունից հետո Վրաստանում առկա լարված իրավիճակը կթուլանա. Էրոյանց 24/06/2019 14:22 «Ինտերը» պատրաստ է Լուկակուի համար 60 միլիոն եվրո առաջարկել 24/06/2019 14:15 Մահացել է ռուս դերասան Անդրեյ Խարիտոնովը 24/06/2019 14:07 Լճաշենում 17-ամյա երիտասարդ է մահացել 24/06/2019 14:00 «Կարգին» Հայկոն ու «անկարգ» ավագանին՝ պատուհաս իշխող ուժի գլխին 24/06/2019 13:55 Ողբերգական ավիավթարը կիսատ դարձրեց նրանցից մեկի ճակատագիրը. Ռոզի Ավետիսովան և Գևորգ Հայրապետյանը` Սոչիի ավիավթարի մասին պատմող «Կիսակյանք» ֆիլմում (Տեսանյութ) 24/06/2019 13:49 «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է վրացական գինու որակի վատթարացման մասին 24/06/2019 13:45 Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան 24/06/2019 13:40 Իրանում պատմել են անհաջող կիբերգրոհների մասին 24/06/2019 13:32 Աբաս Մուսավի. Իրանում ձգտում են թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում 24/06/2019 13:23 Ռուսաստանը չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում 24/06/2019 13:17 Եկեք բանակ, բանակում մտածելակերպ է փոխվում. Վիդեոնամակ՝ զինվորներից 24/06/2019 13:13 Նախորդ շաբաթ արձանագրվել է 431 հրդեհ. ԱԻՆ 24/06/2019 13:05 Վրաստանի իշխանությունները համամասնական ընտրություններ կանցկացնեն 2020-ին. Իվանիշվիլի 24/06/2019 12:59 Ucom-ի աջակցությամբ կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երևան 2019» (չ)կոնֆերանսը 24/06/2019 12:48 Թրամփի համար միևնույն է Իրանի հարցի շուրջ Եվրոպայի կարծիքը 24/06/2019 12:36 Առավոտից Սահմանադրական դատարանի դիմաց փոքրաթիվ բողոքի ակցիա է անցկացվում (Տեսանյութ) 24/06/2019 12:35 Նոր-Նորքի 6 զանգվածում 6 ժամ ջրամատակարարումը կդադարի 24/06/2019 12:20 ԱՄՆ-ում վախճանվել է ռոքնռոլի հիմնադիրներից Դեյվ Բարթոլոմյուն 24/06/2019 12:09 Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2019 թվականի հունիս ամսվա շաբաթական վիճակագրությունը 24/06/2019 12:00 Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեզ համար լրջագույն առաջնահերթություն է. տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (Տեսանյութ) 24/06/2019 11:57 Բանգլադեշում գնացքի վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքով մահացել է 5 մարդ 24/06/2019 11:46 Ե՞րբ է լուծվում աշխատանքային պայմանագիրը. Մարդու իրավունքների պաշտպանի իրազեկող տեսանյութը 24/06/2019 11:37 Երեք ավիաընկերություն պատրաստակամ է մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին. Վարչապետի խորհրդական 24/06/2019 11:34 Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի 24/06/2019 11:27 Վայելե՛ք Հայաստանի հողի բարիքները հենց գյուղացու վաճառասեղանից. մեկնարկել է գյուղմթերքների տոնավաճառը 24/06/2019 11:20 Ինդոնեզիայի կղզիների մոտ 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 24/06/2019 11:13 ՊՆ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար 24/06/2019 11:05 «Հարձակում»՝ Մարուքյանի ուղղությամբ. «Իմ քայլի» տղամարդիկ ԱԺ դահլիճում պաշտպանեցին ՔԱԳՎ պետի պատիվը (Տեսանյութ) 24/06/2019 11:00 Ուղևորափախադրող օդանավը շարժիչի խափանման պատճառովարտակարգ վայրէջք է կատարել 24/06/2019 10:53 Անցած 3 օրում արձանագրվել է 38 ՃՏՊ, 55 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 24/06/2019 10:46 Բողոքի ակցիա՝ Սահմանադրական դատարանի դիմաց 24/06/2019 10:40 «Սա արկածախնդիր գործելաոճ է». «Ազգային օրակարգ»-ի խորհուրդը դատապարտում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՍԴ գործող նախագահ 24/06/2019 10:34 Վիգեն Քոչարյանը երդվեց 24/06/2019 10:29 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 24/06/2019 10:20 ԱՄՆ-ում նախագահի նոր թեկնածու է հայտնվել 24/06/2019 10:09 Ղազախստանում զորամասի պահեստում պայթյուն է որոտացել 24/06/2019 10:00 Հայացք ներսից. Հրաժարական տված ԲԴԽ նախկին անդամը դատական համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել 24/06/2019 09:50 Արտգործնախարարը մեկնում է Ժնև 23/06/2019 22:36 Սահմանադրական դատարանի կայքում «կառուցվածք» բաժինը փոխվել է դեռևս մեկ տարի առաջ. Fip.am 23/06/2019 18:29 Վահե Գրիգրյանը գուրու՞ է, կրոնական առաջնո՞րդ, թե՞ Մովսես մարգարե. Վահան Իշխանյան 23/06/2019 13:01 Հունիսի 24-ին Բերդ քաղաքի որոշ հատվածներում 8 ժամ գազ չի լինի 22/06/2019 15:28 Օդային տաքսիներ՝ Փարիզում (տեսանյութ) 22/06/2019 15:15 Բիթքոինի փոխարժեքը վերելք է ապրում 22/06/2019 15:13 Մեքսիկայում զինված հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել 22/06/2019 15:02 Էքստրեմալը, հրթիռային թևերը մեջքին, Ալպերի վրայով անցել է 278 կմ/ժ արագությամբ (տեսանյութ) 22/06/2019 14:54 Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի. ԱԻՆ 22/06/2019 14:43 Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ 22/06/2019 14:34 «Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը 22/06/2019 14:26 Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև 22/06/2019 14:15 Հորդորում ենք խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում. մետրոպոլիտենի պարզաբանում 22/06/2019 13:59 Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը 22/06/2019 13:51 Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ 22/06/2019 13:42 Բիզնեսմենները, հասկացեք, շատ վախկոտ են. ՌԴ-ից տավուշցի գործարարը փորձում էր «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումում ներդրումներ անելու երաշխիքներ ստանալ 22/06/2019 13:34 Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել 22/06/2019 13:23 Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ 22/06/2019 13:18 Նավթի համաշխարհային գներն աճում են 22/06/2019 13:04 Պետք է կարողանանք Տավուշը դարձնել լավագույն վայրն ապրելու համար. մարզպետ 22/06/2019 12:55 Թբիլիսիի Ռուսթավելի գլխավոր պողոտայում երթևեկությունը վերականգնվել է 22/06/2019 12:46 Իրանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին 22/06/2019 12:32 Հավայիներում օդանավի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել 22/06/2019 12:17 Շրի Լանկայում արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգվել է