25/03/2019 12:12
Ինչու է «Գարդասիլի» կիրառման հրամանը գաղտնի պահվել. նեյրովիրաբույժ
«Գարդասիլ 4» պատվաստանյութը կիրառելու հրամանը բացակայում է ՀՀ առողջապահության նախարարության կայքից, դրա մասին մենք պատահաբար իմացել ենք համացանցի մի տեսանյութից, լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:
«Առաջին հարցը նրանում է, թե ինչու է հրամանը գաղտնի պահվել: Հաջորդը տարիքային շեմի բարձրացումն է: 27-45 տարեկանների պատվաստումը հակասում է տարիքային և մի շարք այլ պահանջների: Գալիս է ապատեղեկատվության հարցը: Ապատեղեկատվություն են տրամադրում մեր հանրությանը», - ասաց նա:
Մարինա Խաչատրյանի խոսքով՝ «Գարդասիլ 4»-ը, հակառակ նախարարության պնդումների, հակաքաղցկեղային դեղամիջոց չէ: