25/03/2019 12:21
Առողջապահության նախարարությունում երբեք չեն հրավիրում իրենց ընդդիմախոսներին, հրավիրում են միայն հաճոյացողներին. Գրիգորյան
Մեր միտումն այն է, որ փարատենք հանրության շրջանում եղած կասկածները. եթե մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութն օգտակոր է, պետք է պատվաստվեն բոլոր, եթե ոչ, մարդկանց չպետք է փորձադաշտ դարձնել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը:
«Չեմ կարող ասել՝ «Գարդասիլ» պատվաստանյութն օգտկար, թե վնասակար է: Առողջապահության նախարարության միջոցառումներին ես երբեք հրավիրված չեմ եղել: Այնտեղ հրավիրում են միայն հաճոյացողներին, նրանք երբեք չեն հրավիրել իրենց ընդդիմախոսներին: Սակայն մենք պատրաստակամություն ենք հայտնում մասնագիտական քննարկում ծավալել՝ պատվաստանյութի դրական և բացասական կողմերն ի հայտ բերելու համար: Սա, ըստ էության, հրավեր է Առողջապահության նախարարությանը: Եթե նախարարության մասնագետները պատրաստակամություն կհայտնեն, մենք պատրաստ ենք», - ասաց Գրիգորյանը:
«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահը միաժամանակ ԱՆ-ին հորդորեց պապիլոմա վիրուսի համաճարակի մասին տեղեկացնել հանրությանը, եթե, իհարկե, հանրապետությունում, համաճարակ իսկապես կա: