25/03/2019 11:39
Գուայդոն կոչ է արել նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն կիրակի կոչ է արել երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու է երկրում նոր իշխանության հաստատմանը:
Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«Եկել է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն և առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրմանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը, դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»,- գրել է նա:
Գուայդոն հավելել է, որ գործողությունն անցկացնելու համար ամբողջ երկրում ստեղծվում են «Ազատության աջակցման կոմիտեներ»: «Նրանց հանձնարարվելու է գործողություններ քարոզել ամեն մի շրջանում, սեկտորում, արհմիությունում, կրթական հաստատությունում, պետական մարմնում՝ բռնատիրմանը վերջ տալու նպատակով»,- պարզաբանել է նա