Էրիկ Օհանյանն արձագանքում է կառավարության նիստում քննարկված արևելյան մարտարվեստներին վերաբերող հարցին

25/03/2019 19:34

Էրիկ Օհանյանն արձագանքում է կառավարության նիստում քննարկված արևելյան մարտարվեստներին վերաբերող հարցին


Կառավարության նիստին այսօր սպորտի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն անդրադառնալով սպորտդպրոցների թեմային, ասաց, թե կարատեների և արևելյան մարտարվեստների խմբակները, ոչ հասկանալի մարզաձևերի ֆեդերացիաները խանգարում են ֆիզիկական կուլտուրային։

«250-ից ավելի ֆեդերացիա կա։ Նախ՝ կրթություն չունեն։ Եթե մի ամիս պարապել են որևէ ոճով, չի նշանակում, որ պետք է ֆեդերացիա բացեն, գործունեություն ծավալեն։ Կրթության և գիտության նախարարության հետ այս հարցը կլուծենք ավելի հեշտ և արագ», - նշեց Գաբրիել Ղազարյանը։

Արևելյան մարտարվեստների խնդրին վերաբերող թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց արևելյան մարտարվեստների մարզիչ Էրիկ Օհանյանի հետ։

«Շատ լավ է, որ վերջապես անդրադարձել են մեզ», - ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ ինքը տարիներ շարունակ խոսում է այս թեմայի մասին, բարձրացնում խնդիրը. «Մենք երեխաների, դաստիարակչության և առողջության հետ գործ ունենք։ Սա առևտուր չի, տնտեսական ապրանք չի, որ վաճառենք»։

Էրիկ Օհանյանն ասում է՝ դեռ տարիներ առաջ դիմել է Գաբրիել Ղազարյանին, ով այդ ժամանակ եղել է փոխնախարար, նույնիսկ ծրագիր ուղարկել, սակայն այն այդպես էլ մնացել է անարձագանք։

Օհանյանը կողմ է այս հարցին անդրադառնալուն, ավելին, կողմ է նաև, որ ուղղակի չանդրադառնան ու անցնեն, այլ խնդրին իսկապես լուծում տան։

«Մոտ 350 գրանցված ֆեդերացիաներ կան հասարակական կազմակերպության անվան տակ, բայց որևէ մեկը չի հետևում, թե դրանցից որն իրավունք ունի մարզումներ իրականացնելու։

Ես, օրինակ, ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ուսումնասիրել եմ 12 մարտարվեստ, իմ նման շատերը կան, բայց ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով տեղում դոփում են, և այդ ֆեդերացիաները չեն աճում։ Բայց մեկ ուրիշը կարող է «գալստուկ» կապելով, ուժային կառույցների կամ խորհրդարանի հետ կապ ունենալով գնա Վրաստան, Վրաստանի «Փեթակից» երկու մեդալ առնի, գցի երեխայի վզին ու ասի, թե մենք հաղթանակ ենք տանում», - ասաց ֆեդերացիայի նախագահը։

Մինչդեռ, ըստ Էրիկ Օհանյանի, ամեն ինչ պետք է լինի կարգուկանոնով, պարբերաբար ստուգումներ իրականացվեն ֆեդերացիաներում, որակավորում տան՝ հաջորդ տարվա ընթացքում նորից գործունեություն ծավալելու համար, ինչպես արվում են այլ երկրներում։

«Այստեղ լրիվ այլ կերպ է. ՀԿ են բացում, կնիք ունենում և ինչ ուզում՝ անում։ Դա սխալ է։ Սխալ պարապելու հետևանքով երեխաները կարող են առողջական խնդիրներ ունենալ, որը կարող է ամբողջ կյանքում նրան վնասել, իսկ ո՞վ է դրա պատասխանը տալու։ Մանրուքներ կան, որոնց պետք է լուրջ անդրադառնալ», - ասաց Օհանյանը։

Այս ամենի լուծումը կա, ասում է մարզիչը՝ նշելով, որ ճիշտ կլինի, եթե սպորտկոմիտեն ունենա արևելյան մարտարվեստներին վերաբերող բաժին, որն էլ կհամախմբի բոլոր ֆեդերացիաներն ու ակումբները, կհետևի նրանց օրինականությանը, կսերտիֆիկացվի սպորտկոմիտեի կողմից։

«Եթե կհետաքրքրի նախարարությանը, ես իմ առաջարկը կանեմ։ Սպորտկոմիտեում պետք է արևելյան մարտարվեստների բաժին լինի, որտեղից էլ մարտարվեստներին կտրվի սերտիֆիկատ։ Իմ կարծիքով՝ ֆեդերացիա կոչվելու իրավունք ունի այն կազմակերպությունը, որն ամենաքիչը 5 մասնաճյուղ ունի, 5 մասնաճյուղ ունենալու դեպքում կարող է կոչվել ֆեդերացիա, չունենալու դեպքում պետք է կոչվի ակումբ, որը պետք է աշխատի համապատասխան ոճերի ֆեդերացիաների հետ։ Եթե ակումբ ես կոչվում, իրավունք չունես ֆեդերացիայի գլխից ցատկելու։ Եթե ակումբներով միանան, սպարտկոմիտեն ավելի ուժեղ կլինի»։

Ֆեդերացիաներն, ըստ Օհանյանի, բացի մասնաճյուղեր ունենալուց, պետք է նաև կանոնադրություն ունենան, որը պետք է քննարկվի սպորտկոմիտեում.

«Կիմանոներ, քննություններ չպետք է վաճառեն ծնողների վրա, որ տարեվերջում էլ երեխան միայն լավ «կիա» գոռա ու վերջ։ Այնինչ, շատ ֆեդերացիաներ կան, օրինակ Դավիթ Աթանեսյանի (Այկիկենդո կարատե), Անդրանիկ Հակոբյանի (Կիոկուշին կարատե) գլխավորած ֆեդերացիաները, այդպիսի բաներ, գիտեմ, որ չեն անում»,-ասաց Էրիկ Օհանյանը։

Մարզչի խոսքով՝ մանրուքներ կան, որոնց կարելի է լուծում տալ ու սեպտեմբերից ունենալ մեծ բազա։

«Կարելի է նույնիսկ ամսվա մեջ մի օր մարզիչներին ուղարկել տարբեր դպրոցներ, որտեղ իրենց մասնագիտական դասերը կտան։ Դա և՛ իրենց համար է գովազդ, և՛ երեխաները ֆիզիկապես կուժեղանան, և՛ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչին կօգնեն։ Կոնկրետ մարտարվեստներից տարբեր էլեմենտներ կսովորեն, դա օգտակար կլինի բոլոր կողմերին էլ։ Հայաստանում կան այնպիսի ֆեդերացիաներ, որոնք բավական մեծ աշխատանք են կատարում, սակայն երբեք իրենց կատարած աշխատանքի համար շնորհակալագիր չեն ստանում սպորտկոմիտեի կողմից, օրինակ՝ «Ջիու-ջի ցու» ֆեդերացիան։

Մարդիկ ճարտարագիտական ինստիտուտն ավարտում են, գալիս են մեզ հավասար ուզում են մարզիչ դառնալ, դա ճի՞շտ է։ Հայաստանում կան բավարար քանակի ֆեդերացիաներ, որոնք կարող են և ունեն իմ նշած պահանջները, և դրանք նաև բավարար են, որպեսզի մեր 3 միլիոնանոց բնակչությանը սպասարկեն», - ասաց Էրիկ Օհանյանը։

Եթե իր առաջարկները հաշվի առնեն և թույլ տան այդ ամենը համակարգել, Էրիկ Օհանյանն ասում է, որ մեծ պատասխանատվությամբ կվերցի այդ գործը.

«Կարծում եմ, որ սա ձեռնտու կլինի բոլորին, քանի որ սա կազմակերպելու է սպորտկոմիտեն, ոչ թե Էրիկ Օհանյանը», - ասաց Օհանյանը։

Վերջում Էրիկ Օհանյանն ընդգծեց՝ իր ասածը բոլորովին չի վերաբերում իր ղեկավարած ֆեդերացիային կամ անձամբ իրեն, կարող է այդ ամենը բոլորիովին այլ անձ համակարգել.

«Փաստն այն է, որ այս ծրագիրը վաղ թե ուշ պետք է արվի: Արևելյան մարտարվեստների բաժինը ճիշտ համակարգելու դեպքում, կարող է ինքն իրեն մեծ բյուջե բերել սպորտկոմիտե և ծառայել հենց արևելյան մարտարվեստները զարգացնելու նպատակով»։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:30 Զորամաս են այցելել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ Այսօր, 15:25 Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Այսօր, 15:15 Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն Այսօր, 15:03 Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով