26/03/2019 14:50
Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման նոր համալիր է գնել
Ադրբեջանը Բելառուսից գնել է հրետանային կրակի կառավարման 7A0917 «Լեկտոր» շարժական համալիրը, այս մասին տեղեկացնում է AzeriDefence-ը։
«Հրետանային կառավարման նոր համալիրը կիրառվել է այս տարվա մարտ ամսին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների ժամանակ», - գրում է կայքը։
Այս համալիրի միջոցով հնարավոր է հավաքագրել ու պահել տվյալները, լուծել հաշվարկային ու ինֆորմացիոն խնդիրներ։
Նշենք, որ «Լեկտոր» համալիրն առաջին անգամ ցուցադրվել է այս տարվա փետրվարին Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսին։
Հայաստանը ևս մասնակցում էր դրան ու ներկայացված էր առանձին տաղավարով։