26/03/2019 14:14
Գյումրու թիվ 27 դպրոցի գործավարուհին գումար է պահանջել քաղաքացուց. Հարուցվել է քրգործ
Կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ ապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309–րդ հոդվածի 1–ին մասով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելու փորձ անելը» և 313–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնեկան դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը) նախատեսված հանցավոր արաք կատարելու մեջ:
Aysor.am-ի տեղեկություններով գործավարուհին քաղաքացուց գումար է պահանջել՝ նրան աշխատանքի ընդունելու համար։