26/03/2019 13:55
Apple-ը ներկայացրել է Apple Card բանկային վիրտուալ քարտը
Apple ը ցուցադրել է Apple Card բանկային սեփական քարտը: Նոր առաջարկների ներկայացումը տեղի է ունեցել երկուշաբթի, Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի թատրոնում, որը հեռարձակվել է պաշտոնական կայքում:
Ծառայության էությունը Apple-ի վիրտուալ քարտի թողարկումն է, որն առայժմ աշխատելու է ԱՄՆ-ում՝ Goldman Sachs բանկի հետ: Օգտագործողները կարող են վիճակագրությունը ստանալ իրական ժամանակում, ինչպես նաև տեսնել ծախսերն ըստ կատեգորիաների: Վիրտուալ քարտի օգնությամբ գնումներ կատարելու դեպքում Apple-ը 3 տոկոսի չափով կանխավճար կտրամադրի: Ծառայությունն առաջին հերթին նախատեսված է Apple Pay-ի հետ աշխատելու համար:
Apple-ը ներկայացրել է նաև սեփական AppleTV+ հոսքային ծառայությունը, թարմացված Apple News նորությունների հարթակը և Arcade խաղային ծառայությունը: Նշվում է, որ ընկերությունը մտադիր է դիվերսիֆիկացնել եկամուտները, որպեսզի շահույթ ստանա ոչ միայն Apple-ի արտադրանքներից, այլև ծառայություններից: