26/03/2019 11:20
Brexit-ի շուրջ ճգնաժամը նոր պաշտոնաթողությունների է հանգեցրել Մեծ Բրիտանիայում
Brexit-ի պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամը երկուշաբթի նոր պաշտոնաթողությունների է հանգեցրել Մեծ Բրիտանիայում. կառավարությունը լքել են բիզնեսի և արդյունաբերության գործերի փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գործերի նախարար Ալիսթեր Բերթը և առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը:
Բոլոր երեքն էլ երկուշաբթի հանդես են եկել խորհրդարանին մարտի 26-ի օրակարգը որոշելու և Brexit-ի հետ կապված գործողությունների զանազան տարբերակների շուրջ քվեարկելու իրավունք տրամադրելու օգտին, այդ թվում՝ այնպիսի արմատական գաղափարների շուրջ, ինչպիսիք են Brexit-ից հրաժարումը, երկրորդ հանրաքվեի անցկացումը և Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալը:
Խորհրդարանը հավանություն է տվել համապատասխան ուղղմանը, որին դեմ էր կառավարությունը: Կուսակցական կարգապահության կանոնների համաձայն՝ Հարինգթոնը, Բերթը և Բրայնը հրաժարական են տվել: