26/03/2019 11:41
Թրամփն ու Նեթանյահուն հաստատել են ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ուժեղ և հատուկ կապը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ առաջնորդները հաստատել են երկրների միջև ուժեղ եւ հատուկ կապը, հայտնել է Սպիտակ տունը:
«Երկու երկրների առաջնորդները հաստատել են ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ուժեղ և հատուկ կապը: Նախագահ Թրամփն ու վարչապետ Նեթանյահուն քննարկել են մի շարք հարցերում իրենց փոխադարձ շահագրգռվածությունը, ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրը, հետազոտությունները և հեռահաղորդակցային անվտանգությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Թրամփը շեշտել է ԱՄՆ հանձնառությունն Իսրայելի անվտանգության հարցում, այդ թվում՝ նրա ռազմական գերազանցությանն աջակցության: Նեթանյահուն, իր հերթին, Թրամփին շնորհակալություն է հայտնել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման համար: Երկու առաջնորդները հայտարարել են Իրանի կողմից ագրեսիային հակազդելու անհրաժեշտությունը: