26/03/2019 14:37
Կուբայի ղեկավարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազնին
Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը երկուշաբթի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չառլզին և նրա տիկնոջը՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլային, որոնք այցով գտնվում են կղզում:
Granma պորտալը հայտնում է, որ դրանից առաջ արքայազնը տիկնոջ հետ շրջել է Հավանայում և դիտել նրա հիմնական տեսարժան վայրերը, նաև բացել են Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանը:
Ավելի վաղ Դիաս-Կանելն արդեն ողջունել էր Ուելսի արքայազնի և դքսուհու ժամանումը: «Մեզ համար պատիվ է նրանց ընդունելը և հպարտությամբ ցույց տալ, թե ինչպիսին է մեր երկիրը… Այցը ցուցադրում է մեր հարաբերությունների լավ վիճակը»,- գրել է Կուբայի ղեկավարը Twitter-ի իր միկրոբլոգում: