26/03/2019 10:59
Նուր-Սուլթանում երկու ավտոբուս է բախվել, կան զոհեր
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում երկու ավտոբուս է բախվել, երկու մարդ է մահացել, մոտ 20-ը՝ տուժել, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ոստիկանության՝ երթուղային ավտոբուսի վարորդը, հաշվի չառնելով երթևեկողների արագությունը և կորցնելով փոխադրամիջոցի կառավարումը, բախվել է առջևում կանգնած ավտոբուսին:
Վարորդը և առջևում նստած ուղևորներից մեկը տեղում մահացել են: Մոտ 20 մարդ տուժել է, նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
ՃՏՊ-ի հետևանքով մի քանի մեքենա է վնասվել: