26/03/2019 13:00
Պետք է ուշադիր լինել, որ «Քաղաքացիական պայմանագրից» որևէ մեկը չընդրգկվի բուհերի նոր ձևավորվող կառավարման խորհուրդներում. Մարուքյան
Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականցվելուց, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պետք է ուշադիր լինել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որևէ մեկը չընդրգկվի բուհերի նոր ձևավորվող կառավարման խորհուրդներում, մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ արդեն կան կառավարման խորհուրդներ, որտեղ ինչ որ ուժերից մարդիկ կան ներգրավված», - ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ ուսանողի վրա դուռ փակած ռեկտորներն այլևս տեղ չունեն նոր Հայաստանում` Է.Մարուքյանն ասաց.
«Եթե ես ճիշտ եմ հասկացել, խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է: Վարչապետն արել է քաղաքական հայտարարություն, դրանից կարող է նույն ռեկտորն իր մեղքը զգալ, կարող է և ոչ», - ասաց Մարուքյանը: