26/03/2019 12:55
Մեկ օրում ռուս սահմանապահները Հայաստանի սահմանին կանխել են թմրամիջոցներ ապօրինի ներկրման երկու դեպք
Անցած հանգստյան օրերին «Ագարակ» սահմանային անցման կետում Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության ծառայողները կանխել են թմրամիջոցների սպօրինի ներկրման երկու դեպք, այս մասին տեեկացնում են վարչության լրատվական ծառայությունից։
Առաջին դեպքում արգելված միջոցները հայտնաբերել է ծառայողական շունը՝ մեքենայի սրահում, երկրորդ դեպքում թմրանյութեր են հայտնաբերվել հագուստի վրա հատուկ կարված, գաղտնի գրպանից։
Երկու դեպքում էլ թմրամիջոցների ներկրման փորձ կատարել են Իրանի քաղաքացիներն, ովքեր Հայաստան էին գալիս էին տոնելու Նովրուզը։
Սահմանապահների կողմից առգրավված միջոցներն ուղարկվել են փորձաքննության։
Հայաստանի իրավապահ մարմիններն իրականացնում են միջոցառումներ այս միջադեպերի բոլոր մանրամասները պարզելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։