26/03/2019 13:36
Նուր-Սուլթանում ավտոբուսների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավտոբուսների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջադեպի հետևանքով երկու մարդ է մահացել, մոտ 20-ը՝ տուժել:
Ըստ ոստիկանության՝ երթուղային ավտոբուսի վարորդը, հաշվի չառնելով երթևեկողների արագությունը և կորցնելով փոխադրամիջոցի կառավարումը, բախվել է առջևում կանգնած ավտոբուսին:
Վարորդը և առջևում նստած ուղևորներից մեկը տեղում մահացել են:
ՃՏՊ-ի հետևանքով մի քանի մեքենա է վնասվել: