01/04/2019 16:05
Արա Շիրինյանը ընտրվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:։
եռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից տեղեկացնում են, որ ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, հանձնաժողովն առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի:
Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ, ընտրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին:
Հանձնաժողվը ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ Որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը: