01/04/2019 10:47
Սաակաշվիլին ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա
Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ և Օդեսայի նախկին մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ապրիլի 1-ին չի վերադառնա Ուկրաինա երկրում պետության ղեկավարի ընտրությունների անցկացումից հետո, ինչպես ավելի վաղ խոստացել էր:
«Ասել էի, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կմեկնեմ, եթե (Ուկրաինայի նախագահ Պյոտր) Պորոշենկոն չանցնի երկրորդ փուլ: Առայժմ ես դա չեմ տեսնում»,- ասված է Սաակաշվիլիի հաղորդագրության մեջ, որը կիրակի հրապարակվել է «Новое Время» հրատարակության կայքում:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, թե արդեն էլեկտրոնային տոմս ունի ձեռքին և պատրաստվում է Ուկրաինա վերադառնալ երկրում ընտրությունների անցկացումից անմիջապես հետո: