Նրանք համարում էին, որ ես ճանաչված հումորիստ եմ, ուստի չեմ կարող սարսափ ներշնչել. Կարեն Ավանեսյան՝ ռուսական հումորի հայկական համեմունքը

01/04/2019 19:27

Նրանք համարում էին, որ ես ճանաչված հումորիստ եմ, ուստի չեմ կարող սարսափ ներշնչել. Կարեն Ավանեսյան՝ ռուսական հումորի հայկական համեմունքը


Ապրիլի 1-ին՝ ծիծաղի միջազգային օրը, «Ծիծաղի հրավառություն» է լինելու Արամ Խաչատրյան համերգասրահում: Երևանյան հանդիսատեսին օրվա խորհրդին համահունչ խինդ ու ծիծաղ կպարգևի հումորիստ, դերասան, Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանը:

Հատկանշական է, որ ռուսական հումորային բեմին ասիական առոգանությամբ համ ու հոտ տվող երգիծաբանը կերպարներից դուրս անթերի է տիրապետում ռուսերենին: Սակայն, ինչ խոսք, հենց այդ առոգանությունն է, որ ինքնատիպ երանգ է հաղորդում հումորին:

Aysor.am-ը Կարեն Ավանեսյանի հետ զրուցել է ոչ միայն ստեղծագործական ուղղու, այլև՝ հայկական արմատների ու ընտանիքի մասին:

- Պարոն Ավանեսյան, այսօր Երևանում համերգային ծրագրով եք հանդես գալու: Ինչպե՞ս ծագեց գաղափարը:

- Առաջարկությունը եղավ մեր լավագույն պրոդյուսերներից մեկից՝ Արթուր Հովհաննիսյանից, ում կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել: Հավատացեք, ես հաճախ եմ Երևանում ելույթներ ունենալու առաջարկներ ստանում, սակայն, սովորաբար, խոսքը գործի չի վերածվում: Արթուրն այն սակավաթիվներից է, ով կյանքի կոչեց այս մտահղացումը: Շնորհակալ եմ, որ կազմակերպեց իմ այսօրվա հանդիպումը երևանցի հանդիսատեսի հետ… Ասեմ, որ տարիներ առաջ էլ ելույթներ ունեցել եմ Երևանում, այդ թվում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Առաջին անգամ չեմ հանդիպելու տեղի հանդիսատեսին: Ընդհանրապես, հաճախ եմ լինում Հայաստանում: Նախ, դա իմ հայրենիքն է, ուր այցելում եմ տարին 5-6 անգամ: Այդտեղ են ապրում իմ և կնոջս հարազատները, մորաքույրս: Եվ հետո, Հայաստանում հայտնվում եմ հարազատ միջավայրում: Ինչպես կինս է ասում՝ Երևանն իմ երկվորյակների քաղաքն է, որտեղ բոլորը նման են ինձ, և շատ են Կարենները (ծիծաղում է՝ հեղ): Տարեցտարի հայրենիքն ավելի է ձգում, ուստի, Երևանն ինձ համար հյուրախաղային երթուղու սովորական կետ չէ: Այդտեղ ես տուն եմ վերադառնում:

- Ճի՞շտ հասկացա, նախորդ տարի նույնպե՞ս այցելել եք Երևան:

- Այն էլ մի քանի անգամ: Այդտեղ ընկերոջս՝ Կարեն Բոյաջյանի և «Էքս ԲԲ» խմբի մենակատար Գիա Գագուայի հետ հիանալի տեսահոլովակ պատրաստեցինք, որը կոչվում է «Կովկասյան խնջույք»: Կարծում եմ՝ այն ծանոթ է հանդիսատեսին՝ պատմում է հայկական տոլմայի և վրացական խինկալիի մրցակցության մասին, որը ձեռնարկում են խոհարարների մրցույթի մասնակիցները:

- Թեև րոպեներ են մնացել, բայց կարո՞ղ եք բացահայտել առաջիկա համերգի որոշ մանրամասներ: Ի դեպ, ինչո՞ւ «Ծիծաղի հրավառություն»:

- Դա, հավանաբար, պրոդյուսերի՝ Համլետի մտահղացումն է: Կարող եմ ասել, որ ներկայացնելու եմ ոչ միայն համարներ, որոնք արդեն ցուցադրվել են հեռուստացույցով, այլև՝ շատ նորույթներ: Համարում եմ, որ համերգի տոմսի համար գումար վճարած հանդիսատեսին չի կարելի հրամցնել այն, ինչ նա անվճար դիտել է հեռուստացույցով: Եվ իհարկե, լինելու է անմիջական շփում: Ի տարբերություն այլ երկրներում իմ ելույթների, այստեղ պատմելու եմ իմ հայկական ծագման, մանկությանս զավեշտալի դեպքերի մասին: Ուրախ ու հետաքրքիր պատմություններ, որոնք կարող են հասկանալ միայն հայերը: Գիտեք, որ Հայաստանում յուրաքանչյուր բնակավայր իր բարբառն ունի, որոնց առանձնահատկություններին նույնպես կանդրադառնամ: Այնպես որ, հնչելու է մաքուր հայկական հումոր և հայկական պատմություններ, որոնք, բնականաբար, պատմելու եմ մայրենի լեզվով: Այ, իսկ Ժվանեցկու, Զադորնովի և հանրահայտ մյուս հումորիստների ստեղծագործությունները հայերենով, իհարկե, դժվար կլինի ներկայացնել… Ասեմ, որ այս երեկոյի ընթացքում իմպրովիզի պակաս չի լինի: Նույնիսկ նախատեսում եմ իջնել դահլիճ և անցնել շարքերով՝ կատակելով հանդիսատեսի հետ: Բայց դե, գիտեք, ելույթի ընթացքում լինում են անկանխատեսելի իրավիճակներ, որոնց նույնպես պետք է արձագանքել: Ասենք, պատահաբար հանգչում է լույսը և պետք է այնպես անել, որ հանդիսատեսը դա նույնպես ընկալի որպես ներկայացման բաղկացուցիչ: Նման իրավիճակներին էլ պատրաստ եմ (ժպտում է՝ հեղ.):

- Որքան հասկացա, Ձեզ հետ այլ դերասաններ չեն լինելու:

- Անկեղծ ասած՝ սա այնքան էլ մոնոներկայացում չի լինելու: Նաև ընկերներիցս մեկը ցանկություն հայտնեց ինձ հետ Հայաստան գալ: Ուզում ենք մեծ անակնկալ մատուցել: Նա ծնունդով Հայաստանից է, թեպետ ամենևին էլ հայկական անուն-ազգանուն չունի: Խոսքը Բորիս Շվարցմանի մասին է, Հայաստանի հրեա է և խոստովանում է, որ հայերենն իր երկրորդ հարազատ լեզուն է: Նրա համար խոսակցականը ռուսերենն է, երկրորդը՝ հայերենը, իսկ հրեերենին այդպես էլ չտիրապետեց (ծիծաղում է՝ հեղ): Շվարցմանն է ռուսերեն թարգմանել «Ով սիրուն, սիրուն» հայկական հանրահայտ երգը: Երբ նրան հարցնում են, թե ինչպես է պատահել, որ Շվարցման ազգանունով մարդն այդքան մաքուր խոսում է հայերեն, նա պատասխանում է. «Իսկ մեզ մոտ՝ Երևանում, բոլորն են հայերեն լավ խոսում»: Նա դասական շանսոնի հեղինակ է, ստեղծել է շատ լավ երգեր, նաև իմ շատ համարների հեղինակն է: Այնպես որ, ոչ միայն պատմելու եմ, այլ նաև՝ երգելու: Իհարկե, դրանք լինելու են կատակային երգեր, որոնք հանդիսատեսը, սովորաբար, մեծ ջերմությամբ է ընդունում:

- Հայ հանդիսատեսը նախընտրում է նաև քաղաքական հումորը: Հաշվի առե՞լ եք այդ հանգամանքը:

- Գիտեք, դեմ չեմ քաղաքական հումորին, բայց աշխատում եմ չմտնել այդ ոլորտ: Դերասանները նման են բժիշկների, մարդիկ լսում են մեր կարծիքը: Իսկ բժիշկներն այսպիսի դրույթ ունեն՝ մի վնասիր: Ես վախենում եմ, որ ուղղակի կարող եմ վնասել ինչ-որ բանի և գտնում եմ, որ հիմա պարզապես պետք է օգնել: Յուրաքանչյուրը պետք է օգնի վարչապետին: Եթե այսօր մեզնից յուրաքանչյուրը չօգնի և չաջակցի նրան, կդժվարանա գլուխ հանել այն ժառանգությունից, որը ստացել է: Կարծում եմ, մեր ժողովուրդը կունենա իր վարչապետին սատարելու իմաստություն:

- Երբևէ շփվե՞լ եք Հայաստանի ներկայիս վարչապետի հետ:

- Այո՛, բախտ եմ ունեցել շփվելու Նիկոլ Փաշինյանի հետ, որին հանդիպել եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը: Ես հավատացի նրան, և Աստված տա, որ իր մոտ ամեն ինչ ստացվի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրան Աստված է ուղարկել այդքան դժվարությունների միջով անցած հայ ժողովրդին: Այդ հույսն ու հնարավորությունը բաց թողնելու իրավունք պարզապես չունենք:

- Պարոն Ավանեսյան, մինչ էստրադայում հայտնվելը, նկարահանվել եք մի շարք ֆիլմերում: Ո՞ր կերպարը, դերն է ավելի հոգեհարազատ Ձեզ:

- Նկարահանվել եմ 22 ֆիլմում, եղել են մեծ և փոքր դերեր: Իհարկե, ունեցել եմ շատ լավ դերեր, բայց ինձ հետաքրքիր է նկարահանվել անսպասելի կերպարներում: Հումորային դերերը հասկանալի են, դա իմ մասնագիտությունն է: Բայց առաջարկ ստացա նկարահանվելու ռեժիսոր Վիկտոր Վոլկովի ֆիլմում՝ բանդայի պարագլխի կերպարում: Սակայն նա ինձ ասաց, որ թեկնածությանս դեմ է НТВ հեռուստաընկերության ղեկավարությունը: Նրանք համարում էին, որ ես ճանաչված հումորիստ եմ, ուստի չեմ կարող սարսափ ներշնչել: Բայց քանի որ ռեժիսորը շատ էր ցանկանում, մենք անաղմուկ գրիմ արեցինք ու փորձնական նկարահանումներ կատարեցինք: Մի քանի օր անց Վոլկովն ինձ ասաց, որ հաստատել են ինձ այդ դերում: Չեք պատկերացնի, թե դա ինչպիսի հաղթանակ էր, քանզի այդ կերպարի համար 8-9 դերասան էր պայքարում, որի մեծ մասը Հայաստանից էր: Ֆիլմի ղեկավարներն ընդունել էին, որ կարողացել եմ անճանաչելիորեն կերպարանափոխվել: Նկարահանվել եմ նաև «Երալաշի» 3 սերիաներում, որը հատուկ հպարտություն է, քանզի դա մանկական կինո է, դա լեգենդար Բորիս Գրաչևսկին է: Ի դեպ, «Երալաշի» տնօրենն է մեր հայրենակից Արկադի Գրիգորյանը: Դա շոյում է իմ ինքնասիրությունը, չէ՞ որ շատ լավ դերասաններ են երազում նկարահանվել «Երալաշում»: Առավել ևս, որ այնտեղ խաղացել եմ ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի դերը: Ուրիշ որտե՞ղ էր ինձ այդպիսի հնարավորություն ընձեռվելու (ծիծաղում է՝ հեղ.):

 

-Ասում են՝ Պուշկինը նույնպես հայկական արմատներ ունի:

- Հնարավոր է, ինչո՞ւ չէ: Կարող եմ ասել միայն, որ, եթե նա ապրեր մեր օրերի Ռուսաստանում, ապա ոստիկաններն ամեն քայլափոխին կստուգեին նրա փաստաթղթերը՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ է ժամանել և որտե՞ղ է գրանցված: Հնարավոր է՝ նույնիսկ լավ է, որ նա վախճանվել է 19-րդ դարում և չի բախվել այս խայտառակությանը:

- Մոսկվայում աշխատում եք Եվգենի Պետրոսյանի ղեկավարած «Կրիվոյե զերկալո» թատրոնում: Դա հանգամանքների բերումո՞վ է, թե՞ որոշել եք հայկական ինքնատիպ դաշինք կազմել:

- Ո՛չ, դա միանգամյան պատահաբար է ստացվել: Եվգենի Պետրոսյանի հետ ծանոթ ենք 1993 թվականից, երբ «Սմեխոպանորաման» նոր էր ստեղծվում, իսկ մենք աշխատասենյակում նստած կազմում էինք առաջին ծրագիրը, մտածում առաջին համարները: Եղավ մի ծիծաղելի դրվագ, երբ «հայ աման-աման» երգելով սկսեցի արևելյան երգչի նմանակել: Նա խնդրեց՝ ասելով, որ գոնե պատկերացում կազմեմ, քանի որ նկարահանելու ենք: Պարզապես ինձ, որպես դերասանի, դեռ լավ չէր ճանաչում: Եվ ահա, ձենս գլուխս եմ գցել: Պատուհանները բաց էին, ու հանկարծ տեսնեմ, դրանց տակ մարդիկ են հավաքվել ու ծափահարում են: Այդ պահին Պետրոսյանն ասաց՝ ահա, խնդրեմ, հանդիսատեսներ էլ հայտնվեցին (ծիծաղում է՝ հեղ.): Ահա այդպես հայտնվեց «Սմեխոպանորաման», իսկ որոշ ժամանակ անց Պետրոսյանը որոշեց իրականացնել «Կրիվոյե զերկալոյի» գաղափարը: Ես ընդգրկված չէի թատրոնի հիմնական կազմում, միայն որոշ ժամանակ անց նրանք որոշեցին ընդլայնել թատերախումբը: Այդ ժամանակ նկարահանում էին 3-րդ հաղորդումը, որն ինձ համար ճակատագրական եղավ: Հաղորդումը նվիրված էր պարոդիաներին և մարտի 8-ին: Ես հայտնվեցի Ջիգարխանյանի, Կիկաբիձեի, Էտուշի և իմ սիրած մյուս դերասանների կերպարներով, ովքեր շնորհավորում էին կանանց: Հաջողությունը մեծ էր: Համերգին հաջորդած ժողովում քննարկվում էր, թե մասնակիցներից ո՞ւմ կարող են թողնել կազմում: Պետրոսյանն առաջարկեց, թե եկեք վերցնենք Ավանեսյանին, որը նախ անսովոր արտաքին ունի, և որ կարևորն է՝ խմբում չունենք ազգային դիմագծեր: Կային ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ, իսկ կովկասյան առոգանություն չէր հնչում: Պետրոսյանը, ճիշտ է՝ հայ է, բայց ռուսերեն խոսում է առանց առոգանության ու չունի ինձ պես ընդգծված հայկական արտաքին: Որոշ ժամանակ անց մեզ միացավ ուզբեկ դերասան, Աստված նրա հոգին լուսավորի, Օբիդ Ասոմովը: Եվ այդպես ստեղծվեց Խորհրդային Միության ամենաինտերնացիոնալ թատրոնը: Դա կղզյակ էր, որտեղ չկար ոչ մի ազգամիջյան խնդիր:

- Դա Ձեզ համար պետք է, որ անսովոր չլիներ, քանզի ծնունդով Բաքվից եք, որը մինչ հայտնի դեպքերը, եթե չեմ սխալվում, բազմազգ քաղաքի համբավ ուներ:

- Այո՛, բայց այնտեղից հեռացել եմ 1985-ին՝ այդ դեպքերից շատ առաջ: Այնտեղ արդեն հասել էի այն ամենին, ինչին հնարավոր էր: Շատ ճանաչված էի:

- Հետագայում Բաքու այցելե՞լ եք:

- Ո՛չ, դրանից հետո Բաքվում չեմ եղել, ու ինձ առանձնապես չի էլ ձգում: Ողջ կյանքս ձգտել եմ Մոսկվա, այս քաղաքն ինձ միշտ դուր է եկել: Նախ, որպես ռուսախոս դերասան՝ ինձ շատ հարմար էր: Իհարկե, իմ յուրահատուկ արտաքինի պատճառով Մոսկվան ինձ գրկաբաց չդիմավորեց: Բոլորն ասում էին, որ ավելի ճիշտ կլինի ապրեմ իմ հայրենիքում, ստեղծագործեմ Երևանում: Նույնիսկ փորձեցի Երևանի Ֆիլհարմոնիայում աշխատանքի անցնել, սակայն ինձ չընդունեցին՝ ասելով, որ հայերեն լավ չեմ խոսում: Ֆիլհարմոնիայի այն ժամանակվա տնօրեն Լայերտ Մովսիսյանն ասաց, թե նեգրը Աֆրիկայից գալիս հայերեն է սովորում, իսկ դու մայրենի լեզվիդ չես տիրապետում (ծիծաղում է՝ հեղ): Մի խոսքով՝ չստացվեց, թեպետ, իսկապես ուզում էի աշխատել Երևանում: Այն ժամանակ Խորհրդային Միություն էր ու կային շատ լավ նվագախմբեր՝ մասնակցությամբ ճանաչված Գեորգի Մովսիսյանի, Արայիկ Բաբաջանյանի, էլ չեմ խոսում Կոնստանտին Աղապարոնովիչ Օրբելյանի մասին, որը, կարելի է ասել, դարձավ իմ կնքահայրն ու շատ օգնեց կյանքում, երբ հայտնվել էի շատ ծանր իրավիճակում. ինձ Բաքվից գործուղեցին էստրադայի և հումորի դերասանների միջտարածաշրջանային մրցույթի: Շատ էի ուրախացել, որ այդ մրցույթի երկրորդ փուլն անցկացվելու է Երևանում, իսկ երրորդն արդեն Մոսկվայում էր լինելու: Այդ պահին տեղի ունեցավ անկանխատեսելին: Ժյուրին կազմված էր անդրկովկասյան բոլոր հանրապետությունների ներկայացուցիչներից. հայերը երրորդ փուլ էին տանում իրենց հայերին, վրացիները՝ վրացիներին, ադրբեջանցիները՝ ադրբեջանցիներին, իսկ Բաքվի հայը ոչ մեկին պետք չէր: Ու ստացվեց այնպես, որ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին՝ դուրս մնացի մոսկովյան փուլից, քանի որ յուրաքանչյուր հանրապետությունից ընտրվել էր մեկական մասնակից: Այդ պահին Կ. Օրբելյանը կանգնեց ու ասաց՝ ընկերներ, այս ի՞նչ եք անում, ո՞ւմ եք ուղարկում երրորդ փուլ: Չէ՞ որ նրանք ներկայացնելու են իրենց հանրապետությունները, այնինչ, ոչ-ոք ռուսերեն կարգին խոսել չգիտի: Միայն մեկ հոգի է ռուսերենին լավ տիրապետում, իսկ դուք նրան դուրս եք շպրտել:

Այդպես, Օրբելյանն աջակցեց ինձ, ու ես ընդգրկվելով երրորդ փուլում ու մեկնելով Մոսկվա՝ ընդմիշտ մնացի այնտեղ: Այնպես որ, եթե չլիներ Օրբելյանը, ճակատագիրս գուցե այլ կերպ դասավորվեր: Հիմա էլ բավական մտերիմ եմ նրա զարմիկի՝ կրտսեր Կոնստանտին Օրբելյանի հետ, ով ղեկավարում է Հայաստանի ազգային օպերան: Խոստովանեմ, ես ինձ Ռուսաստանում երբեք օտար չեմ զգացել: Ու երբ հարցնում են՝ քեզ ավելի շատ ի՞նչ ազգի ներկայացուցիչ ես համարում, ասում եմ. եթե մայր հայրենիքս Հայաստանն է, ապա ՀԱՅՐենիքս Ռուսաստանն է: Չի կարելի չէ՞ հարցնել՝ հայրիկի՞դ, թե՞ մայրիկիդ ես շատ սիրում: Ես Ռուսաստանում անցկացրել եմ կյանքիս մեծ մասն ու ինձ շատ հարմարավետ եմ զգում: Փառք Աստծո, պահանջված արտիստ եմ, նկարահանվում եմ ֆիլմերում, ամեն օր հեռուստատեսությամբ բոլորին հյուր եմ գնում…

- Հայ հումորիստներից ում հետ եք շփվում, ո՞ւմ հետ եք մտերիմ:

- Իհարկե, շատ լավ ծանոթ եմ գրեթե բոլոր հայ հումորիստներին: Արդեն ավելի քան 30 տարի ընկերություն եմ անում Աշոտ Ղազարյանի հետ: Երբ նա Մոսկվա է գալիս, անպայման հանդիպում ենք, և հակառակը՝ երբ ես եմ Երևանում լինում: Վերջերս թոռնիկիս կնունքն էր, որը կատարեցինք Սուրբ Էջմիածնում, այնուհետև հավաքվեցինք Վահագնի թաղամասի ռեստորանում: Ներկա էին իմ ընկերները, ովքեր եկել էին շնորհավորելու պապիկին: Շատ լավ գիտեմ Հրանտ Թախատյանին, ում հետ համագործակցությունը, ցավոք, չկայացավ. «Վերջին Մահիկյանը» ֆիլմում պետք է մարմնավորեի Բելառուսի հայի դեր: Իմ և Թոխատյանի հերոսները պետք է ծանոթանային գնացքում: Գնացքների չվացուցակով պայմանավորված՝ միակ օրը, որ կարող էին նկարահանել այդ դրվագը, ես համերգային ծրագրով գտնվում էի Բելառուսում: Թոխատյանն ինձ ասաց՝ Կարեն, ամեն ինչ արեցիր, որ չնկարահանվես այս սերիալում (ծիծաղում է՝ հեղ.)… Այսօր, կարելի է ասել, որ Մոսկվայում հումորի ոլորտն անցել է հայերի ձեռքը՝ սկսած Եվգենի Պետրոսյանից, ապա՝ Գարիկ Մարտիրոսյան, Միշա Գալուստյան և շատ ուրիշներ, ովքեր այսօր հայ ազգը ներկայացնում են ռուսական հումորում: Այնպես որ, հումորը հանգիստ, անաղմուկ հրեաներից անցնում է հայերի տնօրինմանը: Այսպես ասած՝ առանց որևէ կրակոցի (ծիծաղում է՝ հեղ.):



- Իսկ հայկական հումորի ո՞ր առանձնահատկությունը կառանձնացնեք:

- Իհարկե, հայկական հումորն ունի իրեն բնորոշ գծեր, որն այն ճանաչելի է դարձնում: Երբ ՈՒՀԱ-ում հայտնվեց «ԵրՄԻ» թիմը, ռուս հանդիսատեսն անհամբեր սպասում էր առոգանությամբ հումորին: Հենց այդ առոգանությամբ հումորը մեր հայկական հումորն է: Նաև, հայկական հումորն իր ավանդույթներն ունի: Քչերը գիտեն, որ այդ ժանրը ռուսաստան է բերել հայազգի Նիկիտա Բալիևը (Մկրտիչ Բալյան), ով ռուսական կայսրության առաջին համերգավարն է եղել: Նրա զարմիկն է հայտնի երգիծաբան Գեորգի Տերիկովը, ով, թեև այս տարի կդառնա 89 տարեկան, բայց մինչ այժմ գրում է Մաքսիմ Գալկինի ու մյուս երգիծաբանների համար, այդ թվում՝ իմ: Նա էստրադային հումորի արքաներից է: Այնպես որ ռուսական և հայկական հումորը սերտորեն կապված են: Մի մոռացեք, որ ժամանակին ամենածիծաղաշարժ թեմաներից էին հայկական ռադիոյի մասին անեկդոտները:

- Ո՞րն է հումորի և գռեհկության սահմանագիծը:

- Ի՞նչ է նշանակում «пошлость» բառը. Հավանաբար, այն առաջացել է «пошел» բառից, այսինքն՝ գնաց, մտավ ժողովրդի մեջ, ինչն էլ նշանակում է՝ ընդունվեց: Եթե այն վիրավորում է քեզ, ուրեմն պետք չէ կարդալ, նայել: Իսկ եթե գռեհիկ է, բայց ծիծաղելի, ուրեմն ընդունելի է: Եվ հետո, կախված է նրանից, թե ով է մատուցում դա: Հիշեք Վինոկուրին՝ կոպիտ ձայն, կոպիտ ձևակերպումներ, բայց մինչ այժմ դժգոհողներ չկան, որովհետև դա ծիծաղելի է: Ամեն արտիստ իր մատուցման ձևն ունի: Օրինակ՝ ես իմ համարների վերջաբանում փորձում եմ լրջություն հաղորդել ասածիս և մարդկանց հասկացնել, թե ինչ էի ուզում դրանով ասել:

- Ի դեպ, վերջերս Ձեզ մեղադրեցին ոչ գրագետ ռուսերեն խոսելու համար: Բայց որքան նկատում եմ, ռուսերենի հետ խնդիր չունեք:

- (Ծիծաղում է՝ հեղ.) սկսել եմ մասնակցել թոք-շոուների, որպեսզի մարդիկ տեսնեն, թե իրականում ինչպես եմ խոսում ռուսերեն և ինձ ու կերպարիս չնույնացնեն: Եթե ես ներկայացնում եմ տաջիկ խոպանչու, չեմ կարող խոսել գրական ռուսերենով, դա ընկալելի չի լինի: Մի դեպք պատմեմ. իմ ընկեր Ասոմովի հետ Ուզբեկստանում հանդես եկանք «Армянин и узбек 2 часа веселый смех» խորագիրը կրող համերգաշարով, որը ուներ նաև ենթավերնագիր՝ «ակցենտով հումոր»: Սակայն կազմակերպիչը մոռացել էր ենթավերնագիրն ավելացնել ազդագրում, ինչը թյուրիմացության առիթ դարձավ, ու շատերը սկսեցին ինձ բացատրել, որ նախադասության վերջին երկու բառերը ճիշտ չեն հոլովված, պետք է լինի «веселого смеха»՝ մտածելով, թե ես դա չգիտեմ: Դա ընկերուջս տրամադրության վրա շատ ազդեց, նեղվեց, որ հումորը չեն ընկալել: Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ լեփ-լեցուն դահլիճներով համերգներ ունենանք:

- Պարոն Ավանեսյան, ի՞նչ մասնակցություն եք ունենում Մոսկվայի, ընդհանրապես՝ Ռուսաստանի հայ համայնքի կյանքում:

- Մասնակցում եմ մեր դեսպանատան կազմակերպած բոլոր միջոցառումներին: Շատ եմ հարգում դեսպան Վարդան Տողանյանին, իր հետ ջերմ հարաբերություններ ունենք: Հայ համայնքի համար նա շատ մեծ գործեր է անում: Մեծ պատրաստակամությամբ մասնակցում եմ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի միջոցառումներին, եկեղեցում Սուրբ Զատիկ և այլ միջոցառումների եմ մասնակցում… Ես և իմ ավագ ընկեր, ուսուցիչ Եվգենի Պետրոսյանը մշտապես ներկա ենք հայ համայնքի ղեկավարության կազմակերպած միջոցառումներին:

- Հայկական սպորտին հետևո՞ւմ եք:

- Իհարկե, ու շատերին շատ լավ ճանաչում եմ: Երբեմն հանդիպում ենք օդանավակայանում, շփվում, լուսանկարվում: Ցնցող տղաներ են, հպարտանում եմ նրանցով:

- Իսկ ֆուտբոլի՞ն:

-  Ցավոք, ոչ միշտ է նման հնարավորություն ընձեռվում: Բայց կարևոր մրցումների վերջնամասում փորձում եմ հետևել, որովհետև շատ եմ ցանկանում նրանց տեսնել գոնե Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում… Գիտեք, ես ավելի լավ ճանաչում եմ ավագ սերնդի մարզիկներին: Շատ լավ գիտեմ Խորեն Հովհաննիսյանին, ում մասին ռուս կինեմատոգրաֆիստները մի քանի տարի առաջ վավերագրական ֆիլմ նկարեցին: Այդ ժամանակ ես ընկերոջս՝ Աշոտ Աղաբաբյանի հյուրն էի: Պատահաբար հանդիպեցի նկարահանող խմբի տղաներին, ու մեր զրույցի ընթացքում սենյակ մտավ Խորեն Հովհաննիսյանը: Տղաները հարցրեցին՝ ծանո՞թ եք, ասացի, որ չի վիճակվել, բայց իմ կյանքում նա որոշակի դերակատարում է ունեցել...

- Եվ ի՞նչ դերակատարում:

- Երբ Խորեն Հովհաննիսյանը փայլում էր խորհրդային ֆուտբոլում, այդ նույն ժամանակ ես առաջին քայլերս էի կատարում Մոսկվայում: Ինձ շատ դժվար կլիներ գրավել այնտեղի հանդիսատեսին: Շնորհիվ Խորեն Հովհաննիսյանի ազգանվան՝ հեշտ յուրացրեցին նաև Կարեն Ավանեսյան ազգանունը: Ես ասում էի՝ մենք գրեթե ազգականներ ենք, քանի որ բոլոր հայերն էլ իրար ազգական են համարում (ծիծաղում է՝ հեղ.): 

- Պարոն Ավանեսյան, վերջում կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին: Ձեր զավակներից որևէ մեկը ընտրե՞լ է նույն ուղղին:

-  Հենց հիմա, երբ մենք զրուցում ենք, ինձ անընդհատ ավագ որդիս է զանգահարում ու չի կարողանում կապ հաստատել (ժպտում է՝ հեղ.): Նա պրոդյուսեր է, ու ինձ ուղեկցում է հյուրախաղերի ժամանակ: Բայց երբ հյուրախաղերը մեկ շաբաթ կամ ավել է տևում, ապա կնոջս՝ Նունեի հետ եմ գնում: Ես շնորհակալ եմ նրան, քանի որ միշտ հետևում է արտաքին տեսքիս, որպեսզի կոկիկ լինեմ:

- Հայուհի՞ է:

- Իհարկե, կինս մայրաքաղաք Գյումրիից է (ծիծաղում է՝ հեղ.): Փառք Աստծո, հումորի հետ կապված խնդիր չունի: Հենց այդ հողի վրա էլ հանդիպել ու սիրահարվել ենք, կես խոսքից միմյանց հասկանում ենք: Երկու որդի ունենք, ավագ որդուս մասին արդեն ասացի, կրտսեր որդիս էլ շինարարական բիզնես ունի: Նրանց գործերին չեմ խառնվում, օգնում եմ՝ ինչով կարող եմ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան