01/04/2019 12:33
«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը երբեք Հայաստանինը չի եղել. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարութանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը կարելի է վերաձևակերպել որպես «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։
««Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձը Հայաստանի բանաձևը երբեք չի եղել որևէ իշխանության ժամանակաշրջանում։ Դա Ադրբեջանի բանաձևն է, որը փորձ է արվում մեզ վերագրել։ Հիմա մենք ասում ենք՝ ոչ թե մենք պետք է վախենանք, որ մեր վրա հարձակվեք ու պետք է զիջենք ինչ-որ բաներ, այլ դուք վախեցեք, որ հարձակվեք՝ կարող է դուք կորցնեք։ Այլ բան է, որ պետք է հասկանալ պաշտպանության նախարարի հայտարարությունը և Փաշինյան-Ալիև հանդիպումը որքանով են իրար հետ կապված։ Կարծում եմ, որ կապված պետք է լինեն։ Կարծում եմ, իշխանությունները կտան պարզաբանումներ», - ասաց Մարուքյանը։